Բրիտանուհի սահնակորդ Էլիզաբեթ Յարնոլդը դարձել է Ավստրիայի Իլգս քաղաքում անցկացվող սահնակով վայրսահքի 2015 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 2014 թվականի Սոչիի օլիմպիադայում հաղթելուց հետո սա նրա առաջին լուրջ հաջողությունն է։
Լիզին դարձավ առաջին բրիտանուհի Եվրոպայի չեմպիոնը` Շելեյ Ռուդմանի 4 տարի առաջ Գերմանիայի Ուինթերբերգ քաղաքում գործած սխրագործությունից հետո։
Մրցաշարի մեկնարկից առաջ Իլգսում ուժեղ ձնաբուք էր։ Ամեն երրորդ ելույթից հետո մրցաշարի կազմակերպիչները դադար էին վերցնում և մաքրում վազքուղին։ Չնայած դժվար եղանակային պայմաններին, Յարնոլդը ցույց տվեց ամենաարագ արդյունքը` գերազանցելով արդեն նախկին Եվրոպայի չեմպիոնուի Ժանին Ֆլոքի 0.30 վայրկյան ցուցանիշը։ Երրորդ արդյունքը ցույց տվեց մյուս բրիտանուհին՝`Ռոզի ՄքԳրանդլը։
Մրցանակաբաշխության ժամանակ մարզուհիները կիսվեցին իրենց կարծիքներով.
Լիզի Յարնոլդ.
-Կապ չունի ես նվաճել եմ օլիմպիական ոսկե մեդալ, թե ոչ։ Ես ուղղակի ձգտում եմ կատարելագործվել և դառնալ էլ ավելի լավ մարզուհի։ Այստեղ ինձ հիանալի աջակցում էին։ Հատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս և հայրիկիս, որոնք հատուկ եկել էին այստեղ` ինձ աջակցելու համար։
Շելեյ Ռուդման.
-Սկզբից բավական դանդաղ սկսեցի։ Ունեի տեխնիկական խնդիրներ։ Իմ ամբողջ ուժը ցուցադրեցի երկրորդ վազքում։ Սա ուղղակի հրաշալի է։
18-11-2026 12:29 44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09 Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18 Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53 Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49 Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։