|
Ոչ սրբագրմանը. Debenhams-ն ստեղծում է «մարմնի դրական կերպար»
09.02.2015
Լոնդոնյան Debenhams հանրախանութը հրաժարվել է ներքնազգեստների գովազդի համար սրբագրված լուսանկարների օգտագործումից: Այսուհետ մոդելների շտկված լուսանկարներն արգելված են` «մարմնի դրական կերպար» ստեղծոլու նպատակով:
Արգելք` լուսանկարի կատարելագործման ցանկացած եղանակներին և մեթոդներին: Դրանց տակ ընկնում են մոդելների ցանկացած կնճիռ, պեպեն, մաշկի վրայի կետ: Դա, Debenhams-ի ղեկավարության կարծիքով, գնորդներին թույլ կտա իրենց արտաքինի առումով ավելի վստահ ու ներդաշնակ զգալ. չէ՞ որ կատարյալին նմանվելը իրատեսական չէ:

Նման քայլի շնորհիվ ոչ միայն կբարձրանա հաճախորդների ինքնագնահատականը, այլև գումարներ կխնայվեն: Չէ՞ որ տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսվում պատկերների շտկման վրա:
Debenhams-ը գործընկերներին կոչ է արել հետևել իր օրինակին:

Նշենք, որ Debenhams-ն այս որոշումն ընդունել է H&M-ի աղմկահարույց միջադեպից հետո: Այս ընկերությունը փորձել էր «սրբագրել» Բեյոնսեի չափսերը: Երգչուհին մեծ վրդովմունք ապրեց, երբ հայտնաբերեց, որ իր բնական կորությունները փոփոխել են, որպեսզի իրեն ավելի բարետես դարձնեն:
Լուսանկարների բնօրինակները հետագայում վերականգնվեցին և տարածվեցին ողջ աշխարհում, սակայն տհաճ նստվածքը մնաց:
Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 7638 անգամ
Читать на русском
|