Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մարդու կառուցվածքը կախված է դեռահասության շրջանում ունեցած մարմնի ձևից

07.02.2015

Սեփական մարմնի սխալ ընկալումը, որպես կանոն, մարսողական գործընթացի այնպիսի խանգարումների հայտանիշ է, ինչպիսիք են անորեքսիան կամ բուլիմիան:

Ֆլորիդայի համալսարանի անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն դեռահասները, որոնց թվում է, թե ավելորդ քաշ ունեն, հետագայում հաճախ տառապում են ճարպակալությամբ: Պարզվում է, որ հոգեբանական գործոնները կարևոր դեր են խաղում ճարպակալման գործընթացում:

Նախկին հետազոտություններում գիտնականները բացահայտել էին, որ քաշի կանխմանն ուղղված ջանքերը մեծացնում են ճարպակալման հավանականությունը: Նոր հետազոտության ընթացքում մասնագետները հետազոտել են, թե հնարավո՞ր է արդյոք դեռահաս տարիքում սեփական մարմնի սխալ գնահատականը համանման հետևանք ունենա:

Գիտնականները վերլուծել են 16 տարեկան 6523 դեռահասների տվյալները, որոնց հանդիպել են տարիներ անց` արդեն 28 տարեկան հասակում: Հետազոտողները գնահատել են կամավորների հասակը, քաշը և մարմնի ձևը:

600x580

16 տարեկանում մասնակիցներին առաջարկվել էր գնահատել իրենց քաշը մեկից (մարմնի շատ ցածր զանգված) մինչև հինգ (մարմնի ավելորդ քաշ): Հետազոտողները փնտրել են այն դեռահասներին, ովքեր կարծում էին, թե ավելորդ քաշ ունեն, թեև, իրականում, նրանց մարմնի զանգվածը համապատասխանում էր բնական չափորոշիչներին: Պարզվել է, որ այդ դեռահասների մոտ մեծ տարիքում ճարպակալման ռիսկը 40%-ով ավելի է, քան նրանց մոտ, ովքեր իրենց քաշը ճիշտ են համարել:

Գիտնականները եզրակացրել են. մարմնի անկանոն ձև ունեցող դեռահասները հակված են իրենց քաշը վերահսկել հաբերի կամ փսխման միջոցով: Հայտնի է, որ այդպիսի մեթոդները հանգեցնում են քաշի կուտակման: Բացի այդ, մարմնի կազմվածքի խախտումը, հավանական է, կապված է ինքնակառավարման թերզարգացած հմտություններից: Ընդ որում, այդ դեռահասները կարող է ենթարկվել իրենց հասակակիցների ծաղրին, ինչը նույնպես ազդում է ճարպակալման ռիսկի վրա:

Այդ կապը հայտնաբերվել է տղաների շրջանում: Այն տղաների մոտ, ովքեր դեռահասության տարիքում իրենց մարմնի կազմվածքը սխալ են համարել, ճարպակալման ռիսկը 89%-ով մեծ է եղել նրանցից, ովքեր իրենց ճիշտ են գնահատել: Հնարավոր է` աղջիկներն ավելի են հետևում իրենց քաշին, ինչպես նաև` բժիշկենրն ավելորդ քաշն աղջիկների մոտ ավելի վաղ են նկատում, քան տղաների:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13474 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Ինչու չի կարելի երեկոյան յուղոտ ուտելիքներ ուտել

28.01.2025
Շատ առասպելներ կան քնելուց առաջ ուտելու մասին, սակայն փաստը մնում է փաստ. ուշ երեկոյան խորտիկները անհամատեղելի են առողջ ապրելակերպի հետ:

Մթերքներ, որոնք նպաստում են ծերացմանը

20.12.2024
Մեզնից ոչ ոք չի ցանկանում իր տարիքից մեծ երևալ: Իհարկե, գենետիկան այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց մենք կարող ենք վերահսկել ծերացման շատ գործընթացներ, այդ թվում՝ սննդակարգի միջոցով։

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2025 09:56
Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46
Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում  խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։
17-04-2025 09:43
Ձեռնարկատիրական ստարտափը հայտարարել է աշխարհում առաջին «սերմնահեղուկների մրցավազքի» մեկնարկի մասին։ Նմուշները կմրցեն Լոս Անջելեսում՝ բարձրացնելու տղամարդկանց պտղաբերության նվազման մասին իրազեկվածությունը: Այս անսովոր մրցույթը կազմակերպել է Sperm Racing-ը՝ երիտասարդ մագնատների և միլիոնատերերի խումբը, ովքեր հավաքել են ավելի քան 1 միլիոն դոլար՝ միջոցառմանը աջակցելու համար: Այն կկայանա ապրիլի 25-ին՝ Hollywood Palladium-ում՝ հազարավոր հանդիսատեսի աչքի առաջ, հայտնում է Traded.com-ը։
17-04-2025 09:36
Dior-ի հմայքը Ճապոնիայով սկսվել է 1950-ականներին հիմնադիր Քրիստիան Դիորից, և այժմ պատմությունը ողջունում է նոր գլուխ՝ Կիոտոյում Մարիա Գրացիա Կյուրիի շոուի միջոցով: Pre-fall 2025 հավաքածուն ցուցադրվել է կեռասի ծաղկման անցողիկ գեղեցկության ֆոնին' Կիոտոյի լեգենդար Տոջի այգու հանգիստ մթնոլորտում, որտեղ գտնվում են քաղաքի ամենահին տաճարներից մեկը և Ճապոնիայի ամենաբարձր փայտե պագոդան: 
17-04-2025 09:02
Հոլիվուդյան նախկին աստղ Ամանդա Բայնսը, ով լքել է կինոարտադրությունը մի շարք սկանդալներից և կախվածության դեմ երկար պայքարից հետո, OnlyFans–ում հաշիվ է ստեղծել է: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ «Ես հենց նոր միացա OnlyFans-ին: Հրաժարում պատասխանատվությունից. այս հաշիվն ինձ հարկավոր է իմ երկրպագուների հետ շփվելու համար և մտադրություն չունեմ բաց բովանդակություն հրապարակելու», - գրել է 39-ամյա Բայնսը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.04.2025
Դիտվել է 854 անգամ
11.04.2025
Դիտվել է 659 անգամ
15.04.2025
Դիտվել է 482 անգամ
16.04.2025
Դիտվել է 205 անգամ
17.04.2025
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster