|
Ամերիկուհիները Victoria`s Secret-ից պահանջում են սկսել plus size-ի վաճառքը
06.02.2015
Համացանցում ներքնազգեստի Victoria`s Secret հանրահայտ ապրանքանիշի հասցեով տարածվում են խնդրագրեր, որոնց հեղինակները հորդորում են փոխել ընկերության քաղաքականությունը և թողարկել նաև մեծ չափսերի նմուշներ:
Խնդրագրի հեղինակները պնդում են, որ ներքնազգեստի հսկան, ով գրավել է ամերիկյան շուկայի մեկ երրորդը, ոտնահարում է plus size կանաց իրավունքերը և պրոպագանդում կազմվածքի ոչ բնական չափանիշներ:
«Ես Victoria`s Secret-ի վաղեմի երկրպագուներից եմ, սակայն վաճառքում առկա ամենամեծ չափսը XL է, ինչի պատճառով կարողանում եմ գնել միայն աքսեսուարներ և կոսմետիկ արտադրանք: Ըստ երևույթին իմ մարմինը բավարար նիհար չէ, որպեսզի նման ներքնազգեստ կրեմ»,-հայտարարել է դիմումի հեղինակներից մեկը:
Բացի այդ, համացանցի օգտատերերը դժգոհ են նրանից, որ Victoria`s Secret-ի «հրեշտակների» թվում չկա և ոչ մի plus size մոդել. «Victoria`s Secret-ի մոդելները, ինչ խոսք, շատ գեղեցիկ են, սակայն նրանք իրենց արտաքինի վրա ստիպված են աշխատել օրական չորս ժամ: Սովորական կանայք ցանկանում են բեմահարթակում տեսնել այնպիսի մոդելների, ովքեր նման են իրենց»:
Victoria`s Secret-ի պաշտոնական ներկայացուցիչներից դեռևս որևէ մեկնաբանություն չի ստացվել:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 7745 անգամ
Читать на русском
|