Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Դեմքի դիմակներ` կաթով. պատրաստեք ինքներդ

06.02.2015

Դիմակների պատրաստման համար խորհուրդ է տրվում օգտագործել բնական, տնական և չվերամշակված կովի կամ այծի կաթ, որը կարելի է ձեռք բերել շուկաներում կամ մոտակա գյուղերում:

Խանութներում եղած կաթը բնական երբեք էլ չես համարի: Սակայն, ցավոք, ոչ բոլորը հնարավորություն ունեն տնական կաթ ճարելու, այդ իսկ պատճառով, եթե դուք կաթը ձեռք եք բերելում խանութից, ապա կոսմետիկ նպատակների համար աշխատեք ընտրել ամենաբարձր յուղայնություն ունեցողը:

Եթե ունեք դեմքի չոր մաշկ, որը շուտափույթ կարիք ունի փափկացման և խոնավացման, ապա պատրաստեք դիմակ կաթից և ապիտակ հացից: Դիմակը պատրաստելու համար վերցրեք 2 ճաշի գդալ հացի փափուկ մասից և վրան տաք կաթ լցրեք: Վերջինս պետք է լցնել այն չափով, որ գոյանա շիլա: Ստացվածը պետք է քսել դենքին և պահել 20 րոպե: Այնուհետև դիմակը լվացեք տաք ջրով:

Ի դեպ, այս դիմակը կարելի է օգտագործել նաև յուղոտ մաշկի պարագայում: Միայն թե այդ դեպքում պետք է օգտագործել սառը կաթ, իսկ միջուկը պետք է լինի սև կամ տարեկանի հացի:

600x580

Դեմքի մաքրման և խոնավացման համար կարող եք պատրաստել նաև հետևյալ դիմակը, որը կիրառելի է ցանկացած տիպի մաշկի համար: Մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրի վրա (կարելի է օգտագործել նաև սրճաղացով աղացած բրինձ) լցրեք ոչ մեծ քանակությամբ կաթ: Անհրաժեշտ է ստանալ խիտ զանգված, որն իր հոսունությամբ թթվասեր կհիշեցնի: Դիմակը կրեք 15-20 րոպե, որից հետո այն լվացեք սենյակային ջեմաստիճանի ջրով: Եթե ձեր դեմքի մաշկը շատ չոր է, ապա դիմակին ավելացրեք 1-2 թեյի գդալ ցանկացած ձեթ:

Թորշոմող մաշկի համար նույնպես գոյություն ունի կաթից դիմակ: Այն պատրաստելու համար 1 ճաշի գդալ մեղրը խառնեք 3-4 ճաշի գդալ տաք կաթի հետ: Ստացված խառնուրդը քսեք դեմքին` պահելով 10 րոպե: Դիմակն ընդունելուց հետո մաշկը դառնում է թավշյա, նուրբ և առաձգական:

600x580

Յուղոտ մաշկի խնամքի և ծակոտիների նեղացման համար նպատակահարմար է օգտվել հետևյալ կաթնային դիմակից. 1 ճաշի գդալ յուղազերծված կաթնաշոռը տրորեք 2 ճաշի գդալ կաթի մեջ: Ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Պատրաստի խառնուրդը քսեք դեմքին և պահեք 15 րոպե: Դիմակը լվացեք սառը ջրով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 40278 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-05-2025 10:13
Ուելսի Աբերիստուիտի համալսարանի հետազոտողները կոչ են անում միմյանց ողջունել բռունցքների հպմամբ: Նրանք նշում են, որ ձեռքսեղմման միջոցով փոխանցվում է տաս անգամ ավելի շատ մանրէ: Գիտնականների կարծիքով միմյանց ողջունելու ձևի փոփոխությունը կարող է կրճատել վարակելությունը գրիպի վիրուս համաճարակի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
22-05-2025 10:11
Մեր եկամուտը ազդում է մեր հոգեկան առողջության վրա, հատկապես, երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ։ Սա հատկապես նկատելի է այն տղամարդկանց դեպքում, որոնց զուգընկերուհիներն ավելի շատ գումար են բերում տուն․ նման իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց ինքնագնահատականի և ընդհանուր բարեկեցության վրա, հաղորդում է BBC-ն։
22-05-2025 10:00
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ քաղաքական կուսակցությունը Մակրոնի նախագահությամբ անցկացված բարձր մակարդակի կառավարական նիստում առաջարկել է արգելել 15 տարեկանից փոքր աղջիկներին մահմեդական գլխաշոր կրել բոլոր հասարակական վայրերում, գրում է The Guardian-ը։
22-05-2025 01:22
Հեռուստահաղորդավարուհի և Spletnik-ի նախկին գլխավոր խմբագիր, 43-ամյա Տատյանա Արնոն առաջին անգամ մայր է դարձել. մեկուկես ամիս առաջ նա լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Վանյային։ Նա ինքն է այս մասին խոսել սոցիալական ցանցերում և հրապարակել իր և փոքրիկի լուսանկարը ծննդատնից։
22-05-2025 00:25
78 տարեկան հասակում մահացել է «Երալաշ» մանկական հումորային ֆիլմերի նախկին տնօրեն Նադեժդա Ռեպինան։ Նրա մահվան մասին լուրը հայտնվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.05.2025
Դիտվել է 794 անգամ
16.05.2025
Դիտվել է 753 անգամ
17.05.2025
Դիտվել է 457 անգամ
20.05.2025
Դիտվել է 349 անգամ
21.05.2025
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster