Փարիզում մեծ շուքով ընթանում է Բարձրակարգ նորաձևության շաբաթը: Այսօր մենք կներկայացնենք, թե ինչ էր պատրաստել այս կարևոր ստուգատեսի համար աշխարի ամենայուրահատուկ դիզայներներից մեկը` Ժան Պոլ Գոթյեն:
Նոր հավաքածուում, ինչպես հաճախ է հանդիպում Գոթյեի մոտ, մեծ թվով յուրահատուկ զգեստների հետ միասին, կան նաև բավականին «ընդունելի» նմուշներ, այնպիսիք, որոնք բեմահարթակից դուրս էլ բավականին բնական կդիտվեն:
Այդուհանդերձ, դիզաներն ինքը չէր լինի, եթե իր երկրպագուներին չներկայացներ ինչ-որ ոչ ստանդարտ բան` անսովոր գլխարկներ, կիսաթափանցիկ թևքեր` որպես զգեստապահարանի առանձին նմուշներ, հանրահայտ կոնաձև ձևվածքները:
Մի խոսքով, գարուն-ամառ-2015 հավաքածուն դուր կգա թե նրանց, ոքեր Գոթյեին սիրում են նրա համարձակ փորձարկումների համար, թե նրանց, ում հոգեհարազատ է դասական ոճը, որը դիզայները, ինչպես միշտ, մեկնաբանում է իր ոճով:
08-01-2026 13:57 Ֆրանսիական կինոյի սեքս-խորհրդանիշ Բրիջիտ Բարդոյի հուղարկավորությունը, որը մահացել էր մեկ շաբաթ առաջ 91 տարեկան հասակում, տեղի է ունեցել Սեն Տրոպեզում: Դերասանուհու ամուսինը՝ Բեռնար դ'Օրմալը, ներկայացրել նրա վերջին խոսքերը և բացահայտել մահվան պատճառը: Բարդոն մահացել է քաղցկեղից, որի պատճառով նա երկու վիրահատության է ենթարկվել: Նա իր վերջին օրերն անցկացրել է ամուսնու և կենդանիների հետ Սեն Տրոպեզի իրենց Լա Մադրագ կալվածքում: Դ'Օրմալի խոսքով՝ աստղը ցանկացել է վերջ դնել կյանքին ուժեղ ցավերի պատճառով:
08-01-2026 04:02 Երգչուհի Սաթի Կազանովան ստացել է վանական կարգավիճակ։ Այժմ նա մտադիր է այդպես իր կյանքը նվիրել ավելի բարձր նպատակի ծառայելուն։ Արտիստը ցնցված է այդ փորձառությունից, ոգևորված է տեղի ունեցածից և նոր անուն է ստացել։ Երգչուհին չունի կարիերան ավարտելու մտադրություն. նա իր նման մարդկանց անվանում է «աշխարհի վանականներ»։ Այս մարդիկ վարում են սովորական ընտանեկան կյանք, բայց ստանում են լրացուցիչ լիազորություններ և պարտականություններ հոգևոր համայնքի շրջանակներում։
08-01-2026 03:40 Ռիհաննան ներգրավել է 21-ամյա Վիվիան Ուիլսոնին՝ Էլոն Մասկի տրանսգենդեր դստերը, որի հետ միլիարդատերը լարված հարաբերություններ ունի, Savage x Fenty-ի նոր Սուրբ Վալենտինի օրվա գովազդային արշավում նկարահանվելու համար: Հավաքածուն կոչվում է «Love So Savage: A Modern Ode to Aphrodite»: Վիվիանը նկարահանվել է գովազդային արշավում Լավի Սիմոնեի և Էմմա Արլետայի հետ միասին: Կանայք կեցվածք են ընդունել մարմարե արձանների ֆոնին՝ ցուցադրելով ներքնազգեստ:
08-01-2026 02:37 Գվեն Ստեֆանին կրկին ապացուցել է, որ իր համար տարիքը պարզապես թիվ է։ 56-ամյա երգչուհին ելույթ է ունեցել Լաս Վեգասի The Sphere համերգասրահում՝ ցուցադրելով իր մարզված կազմվածքը և աչքի ընկնող ոճը։ Աստղը լիովին գերիշխել է բեմում՝ գրավելով հանդիսատեսին իր էներգետիկ տեսքով և խարիզմայով։
07-01-2026 12:35 Նիկոլ Քիդմանը պաշտոնապես ամուսնալուծվել է Քիթ Ուրբանից 19 տարվա ամուսնությունից հետո, հաղորդում է Page Six-ը: Դատական փաստաթղթերի համաձայն՝ ո՛չ Քիդմանը, ո՛չ էլ Ուրբանը չեն խնդրել ալիմենտ իրենց երեխաների՝ 17-ամյա Սանդեյի Ռոուզի և 15-ամյա Ֆեյթ Մարգարեթի համար: Նշվում է, որ ծնողներից յուրաքանչյուրի ամսական եկամուտը գերազանցում է 100,000 դոլարը: Քիդմանի դուստրերը կմնան դերասանուհու հետ, իսկ Ուրբանին թույլատրվում է նրանց հետ ժամանակ անցկացնել «յուրաքանչյուր երկրորդ շաբաթավերջ»:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: