Ավստրալիայի Մելբուռն քաղաքում նախօերին մեկնարկեց 2015 թվականի Մեծ սաղավարտի առաջին` Ավստրալիայի բաց առաջնությունը։
128 թենիսիստուհիներ հաջողությամբ հաղթահարեցին որակավորման փուլը և սկսեցին պայքարը առաջին փուլում։
Այս փուլը չանցավ առանց անակնկալների։ Հենց առաջին իսկ խաղում մրցակցին 7-5, 6-7, 3-6 հաշվով զիջեց գերմանուհի Անդրեա Պետկովիչը։
Իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց նաև աշխարհի համար հինգերորդ թենիսիստուհի Անա Իվանովիչը։ Սերբուհին շատ վստահ սկսեց խաղը և առաջին սեթում 6-1 հաշվով առավելության հասավ։ Սակայն չեխ Լյուսի Հրադեցկան այլ կերպ էր մտածում և խաղի ֆավորիտին մյուս երկու սեթում հեշտությամբ գերազանցեց 6-3, 6-2 հաշվով` անցնելով հաջորդ փուլ։
Երկար ընդմիջումից հետո կորտ վերադարձած Վեներուս ՈՒիլիամսը վստահ հաղթանակ տարավ Մարիա Տորո-Ֆլորի նկատմամբ և անցավ հաջորդ փուլ։ Երկրորդ փուլում հայտվեցին նաև Սերենա Ուիլիամսը, Սիմոնա Հալեպը, Մարիա Շարապովան, Էժենի Բուշարը,Վիկտորիա Ազարենկան, Կառոլինա Վոզնյացկին։ Ի դեպ, վերջին երկու թենիսիստուհիներն իրար դեմ կմրցեն հենց հաջորդ՝ երկրորդ փուլում։
18-11-2026 12:29 44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09 Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18 Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53 Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49 Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։