Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես մրրիկ եմ' թիթեռնիկը ներսում. ՆԱՏԱԼՅԱ ՕՐԵՅՐՈ

02.04.2012

«Վայրի հրեշտակ», «Հարուստներն ու հայտնիները», «Մոդելներ 90-60-90». սրանք սերիալներ են, որոնց անուններն այսօրվա երիտասարդությանը տեղափոխում են մանկություն: Կա՞ մի երիտասարդ, ով մանկության տարիներին չի նայել գոնե մի քանի սերիա, չի լսել հայտնի «Cambio dolor» սաունդթրեքը, կամ որևէ մեկը, ում այս սերիալների հետ որևէ հիշողություն չի կապում… «Վայրի հրեշտակ» սերիալի սիրահարներ կան նաև մեր օրերում: Նրանք տարբեր ֆորումներում պարբերաբար գրում են խոսքեր սիրելի սերիալից, օրինակ՝ «Թող ինձ ձերբակալեն քո սրտում, իսկ բանալին դեն նետեն», «Արցունքներն իրենք պետք է ցամաքեն. այդպես կհեռանա ցավը», «Սերը ֆուտբոլի նման է. մեկ խաղը դեռ ողջ մրցաշրջանը չէ, իսկ ողջ մրցաշրջանը' ամբողջ կյանքը չէ», «Սերը խենթություն է, կամ էլ' դա սեր չէ» և այլն:

Երևի կհամաձայնեք, որ այս բոլոր խոսքերն ու հիշողությունները պտտվում են հիմնականում գլխավոր դերասանուհու' Նատալյա Օրեյրոյի անվան շուրջ:

Նատալյա Օրեյրոն ուրուգվայցի դերասանուհի է եւ երգչուհի, ով շատ է վախենում մենակությունից, տանել չի կարողանում սուտն ու ամեն տեսակի տեխնիկան, ասենք՝ բջջային հեռախոսները, նրա սիրելի ծաղիկը հասմիկն է, օծանելիքը' «Կենզոն»: Նատալյան նաև ֆուտբոլի մեծագույն սիրահար է: Պատահական չէ, որ նրա մասնակցությամբ սերիալներում հաճախ գնդակներ են հայտնվում (Օրինակ՝ հենց «Վայրի հրեշտակ»-ում): Ֆուտբոլասեր Նատալյան նաև լավ տնային տնտեսուհի է. «Ես տան աղջիկ եմ: Նախընտրում եմ ժամանակս ընտանիքիս հետ անցկացնել, զբաղվել տնտեսությամբ, բայց ոչ ուտելիք պատրաստել, դրանով ամուսինս է զբաղվում»:

Նատալյա Մարիսա Օրեյրո Իգլեսիաս Պոխիոն ծնվել է 1977 թ. մայիսի 19-ին Մոնտեվիդեոյում: Խոսելով ընտանիքի մասին' մի առիթով ասել է. «Համաձայն եմ, որ ինձ կարելի է նմանեցնել Մոխրոտին, թեև մեր մեջ շատ տարբերություններ կան և առաջին հերթին այն իմաստով, որ ես չեմ ունեցել չար խորթ մայր ու քույրեր: Իսկ ընդհանրապես պատմությունները նման են: Իմ ընտանիքը միշտ պայքարում ու պայքարում էր: Հենց այդ պայքարն էր, որ օգնեց մեզ ապրել: Այն ինձ հնարավորություն տվեց սովորել երաժշտություն ու դերասանություն: Ահա թե ինչու կարելի է ինձ Մոխրոտ անվանել, որովհետև ընտանիքիս պես, ես էլ միշտ ամեն ինչի սեփական ուժերով եմ հասել»:

Մանկության տարիներից նրա հիշողության մեջ մնացել է մի դեպք. «Ես 6 տարեկան էի: Երգում էի դպրոցական երգչախմբում: Մի համերգ կար ու ինձ վստահված էր երգել Ուրուգվայի հիմնը: Ես երջանիկ էի: Բայց վերջում, բնականաբար, վախեցա և… խառնեցի բառերը: Ինձ վրա բոլորը ծիծաղում էին»:

Ընդամենը 8 տարեկան հասակում նա սկսեց հետաքրքրվել դերասանական վարպետությամբ և խաղալ թատրոնում: Տարիների հետ այս մղումը չդադարեց աճել. «Ես հաճախ փախչում էի տնից' այս կամ այն խմբի հետևից գնալով: Այդ ժամանակ 12-13 տարեկան էի և արդեն անձնագիր ունեի: Դա ինձ թույլ էր տալիս հարևան երկրներ գնալ, և ես օգտվում էի առիթից, իսկ ծնողներս կարծում էին, թե ընկերուհուս տանն եմ»: Հեռուստատեսային առաջին փորձը ձեռք բերեց, երբ 14 տարեկան էր: Այդ ժամանակ նկարահանվեց իր առաջին գովազդային հոլովակներում և շատ շուտով 10000 հասակակիցների դեմ պայքարում հաղթեց մի մրցույթ ու դարձավ Xuxa-ի (բրազիլացի հայտնի երգչուհի և հաղորդավար) հաղորդման օգնականը:

Այդ շրջանում աշխատած ողջ գումարը նա հավաքեց, որպեսզի հետո օգտագործի Բուենոս-Այրեսում մրցույթների մասնակցելու նպատակով: 17 տարեկանը լրանալուն պես նա միայնակ մեկնեց Արգենտինա. «Ամենասկզբում իմ բախտն իրոք բերեց: Շատերը սիրեցին ինձ ու հավատացին, բայց ես ինքս էլ չծուլացա, այլ սկսեցի ավելի ակտիվ զբաղվել սիրելի գործով: 17 տարեկանում տեղափոխվեցի օտար երկիր ու սկսեցի միայնակ ապրել: Այդ ժամանակ ինձ ոչ ոք չէր ճանաչում: Ես գումար չունեի: Ապրում էի էժանագին հյուրանոցներում սարդերի հետ: Ոչ ոք ինձ չէր ստիպել անել այդ քայլը, ես ինքս էի ձգտում ինչ-որ բանի հասնել: Եվ հիմա կարող եմ վստահ ասել, որ ինքս եմ ստեղծել ինձ»:

Մենակ մնալով մեծ Արգենտինայում' շատ երիտասարդ Նատալյան, բնականաբար, կարոտում էր ծնողներին: Այս հարցին որոշ լուծում տալու համար նա իր շանն անվանեց Մաբել (մոր անունով), իսկ կատվին' Կարլիտոս (հոր անունով): Ու սկսեց լրջորեն զբաղվել կարիերան դասավորելով: Առաջին քաստինգներին ոչ մի հաջողության չհասավ, հետո էլ առաջին ֆիլմը, որտեղ նա մի փոքրիկ դեր ուներ, չթողարկվեց ինչ-ինչ խնդիրների պատճառով: Սակայն հետո հաջողությունն ինքը եկավ: «Քաղցր Աննա» սերիալը լավ ընդունելության արժանացավ, իսկ դրան հաջորդած «Մոդելներ 90-60-90» սերիալը լուրջ հետաքրքրություն առաջացրեց նորելուկ դերասանուհու նկատմամբ:

Այս տարիներին Նատալյան մտերմացավ դերասան Պաբլո Էչարիի հետ:

Վերջինս նրան մի թանկ ռեստորան հրավիրեց և, երբ հարցրեց, թե ինչ է պատվիրում գեղեցկուհին, ակնկալելով մի քանի հարյուր պեսոյի պատվեր, նա ուղղակի լսեց' «մի կտոր հաց և կաթով թեյ»: Այսպիսի համեստությունը ավելի գրավեց նրան: Նատայի ընկերուհիները պատմում են, որ աղջիկը սիրել է Պաբլոյին դեռ մինչև ծանոթությունը: Մի անգամ ընկերուհիների հետ «Միայն զույգերի համար» սերիալը նայելիս նա տեսել է դերասանին ու ասել. «Այս սևուկն իմն է լինելու»: Ինչևէ, այդպես էլ եղավ: Շուտով զույգն սկսեց միասին ապրել: Այդ համատեղ տարիներից մնացել է մի ծիծաղելի պատմություն: Մի անգամ, երբ Պաբլոն աշխատավարձ է ստացել, որոշել է թաքցնել այն, քանի որ նախորդ աշխատավարձը գողացել էին: Նա ավելի հարմար տեղ չի գտել, քան վաղուց սառնարանում դրված հավը, և գումարը թաքցրել է հավի մեջ: Նույն օրը նա գնացել է աշխատանքի, իսկ Նատայի խելքին փչել է մաքրություն անել: Տեսնելով հին հավը սառնարանում' նա դեն է նետել այն: Իհարկե, գիշերը զույգն անցկացրել է փողոցում' որոնելով հավը, բայց…:)


Իսկ կարիերան այս ընթացքում շարունակեց ծաղկել: Աստղային ժամը դերասանուհու մոտ եկավ անմիջապես «Հարուստներն ու հայտնիները» սերիալից հետո, որտեղ Նատալյան նկարահանվեց գլխավոր դերում Դիեգո Ռամոսի հետ:

 

Այս հաջողությունը շատերը կապում են այն բանի հետ, որ նկարահանման պահին դերասանուհին 19 տարեկան էր և մարմնավորում էր հենց 19-ամյա աղջկա: Շատ շուտով, սակայն, Նատալյան խաղաց այն դերը, որն ապացուցեց նրա բարձրորակ դերասանուհի լինելը: Նա մարմնավորեց Միլագրոսին' հայտնի «Վայրի հրեշտակ» սերիալի գլխավոր հերոսուհուն: Իր իսկ խոսքերով' հաճախ որոշում էր ու շեղվում սցենարից' ակտիվ մասնակցելով հերոսուհու կերտման պրոցեսին: Պատահական չէ, որ հենց այս դերը բերեց Նատալյային միջազգային ճանաչում, իսկ սերիալը հաղթեց Viva 2000 մրցույթում: «Cambio dolor» սինգլն էլ ապահովեց առավել մեծ ճանաչում իր կատարողուհու համար:

Սերիալի նկարահանումներից անմիջապես հետո դերասանուհին նոր դուռ բացեց դեպի երգարվեստ ու շուտով բոլորին ստիպեց կրկին հիշել իր մասին: Այս անգամ հիթը «Me muero de Amor» երգն էր:

Նրան հաճախ են հարցրել' որն է ավելի կարևոր' դերասանական խաղը, թե՞ երգարվեստը, իսկ նա միշտ գրեթե նույն բանն է պատասխանել. «Ինձ համար երաժշտությունն ու դերասանական խաղը երկու երեխաներիս պես են: Երկուսն էլ հավասարաչափ թանկ են ինձ համար և երկուսն էլ ուշադրության կարիք ունեն: Այդ պատճառով ես աշխատում եմ երկար մենակ չթողնել ո'չ մեկին, ո'չ մյուսին»:

2000 թվականի հոկտեմբերինՆատալյան ծանր սթրես տարավ Պաբլո Էչարիից բաժանվելու պատճառով: Այնուամենայնիվ չլքեց բեմը: Այդ տարիներին նա մի քանի խոշոր շրջագայություն կատարեց, որոնցից մեկի ժամանակ նկարահանեց Como te Olvido երգի տեսահոլովակը: Նկարահանումներն իրականացան Դրակուլայի դղյակում:

Էչարիի հետ բաժանվելուց մեկ տարի անց Նատալյան ծանոթացավ Dividios ռոք խմբի լիդերի' Ռիկարդո Մոլյոյի հետ:

Ասում են, որ ծանոթության համար նպաստավոր պայմաններ ստեղծեց Նատալյայի հրաշալի լսողությունը. նա հարևան սենյակից լսեց, թե ինչպես է Ռիկարդոն իր ընկերուհիներին պատմում, որ խենթանում է իր համար: Մեկ տարի անց նրանք ամուսնացան: Այս կարևորագույն իրադարձությունը զույգը հնարավորինս թաքցրեց: Ամուսնությունը տեղի ունեցավ ծովում և ամրապնդվեց դաջվածքով' երկուսի մատնեմատի վրա:

Փաստի մասին հանրությունն իմացավ միայն 17 օր անց, երբ Նատալյան հայտարարեց, որ Ռիկարդոյի շնորհիվ ինքը դուրս եկավ անտանելի դեպրեսիայից և նորից սովորեց ուրախանալ ամեն նոր օրվա համար. «Վերերկրային է: Դժվար է բացատրել սերը, այն պետք է զգալ: Երբ անձնական կյանքում ամեն ինչ կարգին է, մնացած բաները տեղափոխվում են երկրորդ պլան, իրականում, դա արդեն կարևոր էլ չի լինում: Սերն ամենակարևորն է: Այն թույլ է տալիս տեսնել գեղեցիկը, լցնում է էներգիայով, ստեղծագործելու ցանկություն է առաջացնում: Գուցե ես շատ ռոմանտիկ եմ, բայց ես հավատում եմ սիրուն: Ես անգամ հավատում եմ, որ սերը կփրկի աշխարհը»:

2011 թվականից Լա Պլատայի բարի կամքի դեսպան դարձած Նատալյան այս տարի տղա ունեցավ: Փոքրիկ Մերլին Ատաուալպան լույս աշխարհ եկավ 3 կգ 474 գ քաշով:

Ես մրրիկ եմ' թիթեռնիկը ներսում, որ թռչում է անմեղ ու ազատ:

Ես ինձ ուրիշներից լավը չեմ համարում, բայց ես նաև վատը չեմ:

Փառքն ու հաջողությունը չեն փոխում մարդկանց, ուղղակի մերկացնում են նրանց բոլոր՝ թե' դրական, թե' բացասական կողմերը:

Ժպիտ պարգևել… Դա այնքան հեշտ է:

Առավոտյան ես միշտ լավատես եմ, իսկ երեկոյան հաճախ եմ վատ տրամադրություն ունենում, քանի որ նայում եմ հեռուստացույց ու տեսնում եմ, թե ինչեր են կատարվում աշխարհում:

Երբեմն ինձ թվում է, թե իմ լավագույն ընկերը ես եմ, թշնամին, ի դեպ, նույնպես:

Սիրում եմ փորձեր անել սանրվածքիս հետ կապված: Վերցնում եմ մկրատը, կանգնում հայելու դիմաց, և սկսվում է… Գիտեմ, որ երկրպագուհիներիցս շատերի մայրերին դա դուր չի գալիս, քանի որ նրանց աղջիկները փորձում են կրկնել ինձ, իսկ արդյունքը ոչ հազվադեպ SOS է լինում:

Իմ կերպավորած հերոսուհիներից շատերը ծիծաղելի են, իսկ երբեմն էլ հենց իրենց վրա են ծիծաղում: Սա լավ հատկություն է. երբեմն օգտակար է սեփական անձին հումորով նայելը:

Հուսով եմ' երբևէ չեմ դիմի պլաստիկ վիրաբույժի: Մայրս էլ երբեք չի դիմել, բայց ոչ մի կնճիռ չունի: Այն դերասանուհիները, ովքեր, ասենք, 40 տարեկանում գնում են վիրահատության, վախենում են տարիքով անձի դեր խաղալ, մինչդեռ դա հիանալի է, երբ արդեն 40 տարեկան ես և լուրջ ասելիք ունես հանդիսատեսիդ:

Դժվար է չհիվանդանալ «աստղային հիվանդությամբ», երբ գրեթե բոլորն ամեն օր քեզ ասում են, որ դու գերաստղ ես, որ չնաշխարհիկ ես… Լավ է, որ կողքիս ընկերներ ունեմ, ովքեր օգնում են ինքս ինձ այլ կողմից տեսնել:

Մերիլին Մոնրո… ուղղակի աստվածուհի… Մանուկ հասակում ես հավաքում էի նրա նկարները: Կցանկանայի գոնե մի փոքր նրան նման լինել… Գոնե մի քիչ:

Ես ոսկեդրամ չեմ, որ բոլորին դուր գամ:

Լարա Առաքելյան

Դիտվել է 10641 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1169 անգամ
12.08.2026
Դիտվել է 293 անգամ
14.08.2026
Դիտվել է 204 անգամ
15.08.2026
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster