7 սանրվածք, որոնք ձեզ կերիտասարդացնեն
20.01.2015
Եթե կինն ընտրում է ոչ համապատասխան սանրվածք, ապա կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ նա շատ ավելի տարիքով է, քան իրականում կա: Ներկայացնում ենք 7 սանրվածք, որոնք ձեզ երիտասարդ տեսք կհաղորդեն:
Սանրվածք 1. Գզգզված, կենսուրախ սանրվածք
Գզգզված, կենսուրախ սանրվածքը կնեջը հաղորում է անհոգ ու գեղեցիկ տեսք:
Սանրվածք 2. Բնական գանգուրներ
Փորձեք անխնամ գանգուրներով սանրվածքը: Բնական, անմիջապես գագաթից սկսվող գանգուրները կգցեն ձեր տարիքը: Բացի այդ, նման սանրվածքն ունի փարթամ տեսք, դեմքին հաղորդում է երիտասարդություն և թարմություն:
Սանրվածք 3. Հյուսք` ուսի վրա
Եթե հյուսքը գցեք մեկ ուսի վրա և նրան հաղորդեք ծավալ ու մի փոքր արձակեք, ապա դա կերպարը երիտասարդ դարձնելու հրաշալի տարբերակ կլինի:
Սանրվածք 4. Բնական խոպոպներ
Գեղեցիկ բնական խոպոպները թարմ և գեղեցիկ տեսք են հաղորդում: Առավոտյան ոլորող ունելիով մի փոքր աշխատանք, և արդյունքն անգամ կգերազանցի ձեր ցանկությունները:
Սանրվածք 5. Երկու երանգի ազդեցությունը
Եթե ձեր մազերի հիմնական գույնին ավելացնեք երկու տոնով ավելի բաց երանգ, ապա դա մազրին հկաղորդի արևի շողերի ազդեցություն և կերպարին լրացուցւչ էներգիա կտա:
Սանրվածք 6. Կենսուրախ մազփունջ` ճակատին
Դասական ճակատային մազափունջը խորհուրդ է տրվում կողք սանրել: Այդպիսի մազափունջը դեմքը չի փակում ու կերպարին հաղորդում է գեղեցկություն և երիտասարդություն, ինչպես նաև` ինքնավստահություն է բերում ու տղամարդկանց ուշադրությունը:
Սանրվածք 7. Սովորական պոչ
Գլխի գագաթին պատրաստված, մի փոքր ծավալ ստացած պոչը կերպարին կհաղորդի անմիջականություն և թեթևություն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 24376 անգամ
Читать на русском
|