Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Փոխըմբռնման 10 գաղտնիք

12.01.2015

Ինչպե՞ս ամրացնել ամուսնական հարաբերությունները և կես խոսքից հասկանալ միմյանց:

Ինչ խոսք, ամուսնական երջանկությունը կախված է երկուսից, սակայն հենց կինն է ունակ ինչպես սիրելիին թևեր տալ, այնպես էլ էապես փչացնել նրա բնավորությունը:

Ներկայացվող խորհուրդները ձեզ կօգնեն ավելի ամրացնել ձեր ամուսնական կապերը

1. «Ասեք շնորհակալություն»

Սովորություն դարձած ամենապարզ շնորհակալությունը կարող է արագ և հաստատուն կերպով բարելավվել ընտանեկան մթնոլորտը: Ամուսինը երեխային դպրո՞ց է տանում: Առանց ձեր խնդրանքի երեկոյան որոշ իրե՞ր է հավաքել խոհանոցում: Ինքնուրույն, առանց հուշելու, նկատե՞լ է, որ մարզադահլիճում թափած ձեր ջանքերը իզուր չեն անցել: Անկեղծորեն շնորհակալություն հայտնեք նրան և մի մոռացեք ուրախանալ, որ ձեր կողքին այդքան ուշադիր տղամարդ է:

600x580

 2. Ասեք, որ նա ձեզ դուր է գալիս

Իհարկե, պահի տակ ասված «ես քեզ սիրում եմ»-ը ավելի շատ հանդիպում են մելոդրամաներում, քան մեր իրական կյանքում, սակայն, այնուամենայնիվ, համոզվեք, որ ձեր ամուսինն ամեն օր ձեզնից ինչ-որ լավ բան է լսում: Բարձրաձայն հիացեք նրանով, ինչով նա զբաղվվում է, ընդգծեք նրա արժանիքները, պարզապես, իմիջիայլոց, ասեք. «Որքան լավն ես դու»: Կտեսնեք, արդյունքը պարզապես հրաշալի կլինի:

 3.Հագնվեք ամուսնու համար

Հյուր կամ ընկերուհիների հետ հանդիպման գնալիս դուք հանգամանորեն ընտրում եք ձեր հագուստը, փորձում դիմահարդարման նոր ձևեր: Մի փոքր փոխեք մոտոցումը. եղեք ամենագեղեցիկը ոչ թե ուրիշների, այլ սիրելի ամուսնու համար: Համոզվեք, որ դուք գիտեք, թե հատկապես որ հագուստները (ներքնազգեստն)  են նրան դուր գալիս, մինչև նրա հետ չխորհրդակցեք՝ կտրուկ մի փոխեք ձեր սանրվածքը, իսկ ընտանիքով կիրակնօրյա զբոսանքի գնալիս նախապատվությունը տվեք ոչ թե հարմարավետ ջինսերին, այլ գեղեցիկ շրջազգեստին կամ կիսաշրջազգեստին: Շատ պարզ է, սակայն բավականին արդյունավետ:

600x580

 ձ. Եղեք նրա կողմից

Արժե հիշել, որ դուք ոչ միայն հասուն կին և տղամարդ եք, ինչ-որ ժամանակ որոշած լինելով համատեղ տնտեսություն վարել, այլև մեկ թիմ: Իսկ մոտ մարդիկ աշխատում են սատարել միմյանց, այնպես որ, խնդրում ենք, աշխատեք պահել ամուսնու կողմը բոլոր դեպքերում՝ թե զոնքաջի հետ հակամարտության, թե անչափահաս որդու հետ բանավեճի, թե, երբ աշխատանքում ինչ-ինչ անախորժություններ են տեղի ունեցել: Այս պարագայում, ինչ խոսք, հարկ չկա դառնալ նրա հոգեթերապևտը, սակայն թող որ ձեր ամուսինը հաստատ իմանա, որ երբ ինչ-որ բան պատահի, դուք անխոս նրան փամփուշտներ կմատակարարեք: Եվ, բնականաբար, կարիք չկա նրա վրա ուշադրություն հրավիրել կամ վեճեր սկսել հարազատների, ընկերների և գործընկերների ներկայությամբ: Միայն մենակ լինելուց և միայն այնպես, որ չվիրավորվի նրա ինքնասիրությունը: 

600x580

 ջ. Սովորեք «հրաշալի գաղափար է» արտահայտությունը

Ընտանեկան շատ վեճեր ծագում են պարզ պատճառներից. կինը համարում է, որ իր ամուսինը «սավառնում է երկնքում», «երազների գիրկն է ընկել»,  կամ շատ է տարվել հեռանկարային ծրագրերի մշակմամբ՝  ի հաշիվ տնային գործերի: Սակայն նույնիսկ, եթե նրա հերթական գաղափաը  ձեզ այնքան էլ հանճարեղ չի թվում, աշխատեք մեխանիկորեն չարտաբերել մոտավորապես.  «ոչ, դա պարզապես հիմարություն է »: Դադար տվեք, մտքում հաշվեք միչև երեքը և ասեք. «Այո, դա հետաքրքրական է»: Ընդ որում, ձեր ամուսինը լրիվ իրավունք ունի ինչ-որ բան ցանկանալու և ուղիներ որոնելու իր երազանքն ի կատար ածելու համար:

600x580

 ւ. Մի ձգտեք նրա հետ դառնալ մեկ-միասնություն

Իհարկե, մի կողմից հրաշալի է քեզ «երկրորդ կես» զգալը ու ներդաշնակ շնչելը, սակայն հոգեբանները հիշեցնում են՝ այդպիսի լիակատար «միաձուլումը» կարող է վտանգավոր միտում դառնալ: Կարևոր է, որ ամուսիններից յուրաքանչյուրի մոտ մնա անձնական տարածության գոտի՝ հենց այնքան, որքան նրան անհրաժեշտ է: Այնպես որ ունեցեք սեփական հետաքրքրությունները և զբաղմունքները ու մի նեղսրտվեք, եթե ամուսինը, հանկարծ, ինչ-ինչ պատճառներով չկիսի դրանք ձեզ հետ, և ընդհանրապես ցանկանա մենակ մնալ: Եթե երկուսդ էլ սովորեք հարգել միմյանց հետաքրքրություններն ու պահանջմունքները, ապա դա կամրացնի ձեր ամուսնությունը: 

 7. Եղեք լավ տնտեսուհի

Այո, սա շատ առօրեական, սակայն բավականին արդյունավետ խորհուրդ է. սովորեք տնտեսությունը վարել այնպես, որ այն ոչ հերոսություն դառնա, ոչ էլ՝ խնդիր: Ամուսինը, որին աշխատանքից հետո սպասում է ցուցակով մթերքներ գնելը, իսկ հանգստյան օրերին նաև տնային գործերն ու առևտրի կենտրոն հաճախելը, հազիվ թե իրեն երջանիկ զգա: Սովորեք կենցաղի թեթևացման ժամանակակից մեթոդները. նախևառաջ՝ դրանք, իրոք շատ են, և երկրորդ՝ դրանք թույլ կտան խուսափել ընտանիքի բոլոր անդամների ներգրավմամբ կազմակերպվող  լայնածավալ մաքրություններից, միաժամանակ լրացուցիչ ազատ ժամանակ կստեղծի համատեղ հանգստի համար: Տարածության հաշվենկատ կազմակերպումը, ավելորդ և հին իրերի բացակայությունը, ճաշացանկի պլանավորումը տունը դարձնում է հարմարավետ և ամուսիններին օգնում սովորել ուրախությամբ նրանում ջանք և ժամանակ ներդնել:

600x580

8. Հարցեր տվեք

Դուք, հավանաբար, կարծում եք, թե ամուսնության տարիների ընթացքում հասցրել եք լավ ճանաչել ձեր ամուսնուն և նրա սովորությունները, հաստատ գիտեք, թե ինչի մասին է նա մտածում, ինչի է ձգտում և ինչ ինչ արտահայտություն կանի հաջորդ պահին: Իսկ մարդիկ, ի դեպ, մեծանում և փոխվում են: Այնպես որ, խորհուրդ է տրվում երբեմն հարցնեք. Ի՞ նչ է նա ցանկանում ձեր ընտանեկան կյանքից, ձեզանից, և կանքից` ընդհանրապես: Ինչի՞  մասին է երազում: Ինչպես են փոփոխվել նրա պատկերացումները կյանքի մասին վերջին շրջանում: Որքան լավ հասկանաք միմյանց, այդքան ջերմ կլինեն ձեր հարաբերությունները:

 9. Մի փորձեք նրան փոխել

Մտերիմ մարդուն այնպիսին ընդունելու, ինչպիսին կա, նրան  առանց նախապայմանների սիրելու հատկությունը, անկեղծ ասած, երջանիկ ամուսնության գլխավոր պայմանն է, ինչի մասին, սակայն, հաճախ մոռանում են: Չէ՞ որ ձեր սիրելիին ինքներդ եք ընտրել, դուք գիտակցորեն և համակողմանի գնահատել եք նրա որակները, որոշել, որ պատրաստ եք հաշտվել նրա թերությունների հետ:  Ուրեմն, փորձեք հաղթահարել նրան պարբերաբար (կամ անընդհատ) «լավացնելու», «վերադաստիարակելու» և, ընդհանրապես, նրան  պարկեշտ դարձնելու ցանկությունը: Իսկ եթե չի ստացվում, ապա դա հոգեբանին դիմելու առիթ է:

600x580

10. Հավատացեք նրա ուժերին

Գաղտնիք բացահայտենք. Ձեր ամուսինը վաղուց արդեն մեծացել է և ի դեմս ձեզ նա կարիք չունի ոչ երկրորդ մոր, որ էլ խիստ ուսուցչուհու: Ազնիվ խոսք, հասուն տղամարդը լիովին կարող է երեխաների համար ընթրիք պատրաստել, արձակուրդ գնալիս հավաքել իր իրերը, իր համար վարտիք գնել և անգամ ատամնաբույժի մոտ հերթագրվել: Խնդի՞ր կա: Թող այն ինքը լուծի:

Եթե սիրում եք ձեր ամուսնուն, ապա նրան երբեք մի ասեք.

-Չէ՞ որ ես ասում էի:

-Այս հաղորդումն ապուշների համար է:

-Մեքն պետք է շատ լուրջ խոսենք:

-Սա ես անում եմ հանուն քեզ:

-Եթե տղամարդ լինեիր, ապա…

LADYNEWS.am

Դիտվել է 14362 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 854 անգամ
29.04.2024
Դիտվել է 753 անգամ
30.04.2024
Դիտվել է 291 անգամ
03.05.2024
Դիտվել է 164 անգամ
04.05.2024
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster