Ֆրանսիայի նախագահի և Վալերի Թրիերվեյլերի սիրավեպի մասին ֆիլմ կնկարահանվի
08.01.2015
Ազդեցիկ քաղաքական գործիչների անձնական կյանքը հանրությանը ոչ պակաս են հետաքրքրում, քան նրանց հասարակական գործունեությունը:
Այսօր էլ Եվրոպայում դեռևս շարունակվում են բուռն քննարկվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բավականին վառ սիրային արկածները: Անցյալ տարի քաղաքական գործիչը բաժանվեց իր վաղեմի սիրելիից`լրագրող Վալերի Թրիերվեյլերից, իսկ հիմա այդ մասին ֆիլմ է նկարահանվելու:
Օլանդի հետ հարաբերությունների ընդհատումից հետո Թրիերվեյլերը նախագահի հետ համատեղ կյանքի մասին անցյալ տարի հրատարակեց գիրք` «Շնորհակալություն այդ պահի համար» վերնագրով: Գրիքը մեծ պահանջակ ունեցավ. առաջին հրատարակությունն ամբողջությամբ վաճառվեց առաջին իսկ օրը: Վալերին դարձավ միլիոնատեր` վաստակելով մեկ միլոն եվրոյից ավելի:
«Այս գիրքը, որտեղ կինը բացահայտում է ինտիմ վերքեր և ստորացումներ, ավելի բարդ է, քան անվերահսկելի, ինչպես ընդունված է ասել»,-այսպիսին է Paris Match հրատարակության գնահատականը:
Այժմ արդեն ֆրանսիացի ռեժիսոր և Թրիերվեյլերի մտերիմ ընկերուհի Սաիդա Ջավադը մտադիր է էկրանավորել գիրքը և արդեն ձեռք է բերել համապատասխան իրավունքները: «Հուշերի մեջ Վալերան մի կնոջ մարմնավորում է, ով պայքարում է, որպեսզի բարձրաձայնի ճշմարտությունը»,-հայտարարել է Ջավադը, նշելով, որ ֆիլմում կբացահայտվեն Օլանդի և Թրիերվեյլերի փոխհարաբերությունների նոր փաստեր:
Նկարահանումների մեկնարկի ժամկետները դեռևս չեն նշվում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6239 անգամ
Читать на русском
|