Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Տոնական տրամադրություն. 7 առիթ Նոր տարուն ուրախանալու համար

01.01.2015

Ամանորյա տոները միշտ ուղեկցվում են հատուկ մթնոլորտով` ինչ-որ հրաշքի ապասումով հագեցած, որ Նոր տարում երազանքներն անպայմանորեն պիտի կատարվեն: Եվ որպես հավելում`ուրախ իրարանցում, նվերներ, շրջազգեստներ, տոնական սեղան...

Բայց տարիների հետ շատերն իրենց բռնում են այն մտքի վրա, որ իրականում ամեն անգամ ամեն ինչ նունն է, սակայն տրամադրությունն ինչ-որ առումով արդեն այն չէ: Ո՞ւր է կորել հրաշագործ տոնի զգացողությունը: Ի՞նչ պետք է անել, որպեսզի այն դարձյալ վերադառնա:

Վերագտնել մանկական այն ցնծությունը, որն ապրում էինք մանկության տարիներին ձմռան գալով և Նոր տարվա սպասումով, կօգնի մուդբորդը (անգլերեն moodboard-ից, որը նշանակում է տրամադրության տախտակ): Այս դիզայներական եզրույթն այնքան էլ բարեհունչ չէ, սակայն համարժեք բառը դեռ գտնված չէ: Ըստ էության, դա մի տեղ է, որտեղ փակցվում են նկարներ, թերթերից ու ամսագրերից պատառիկներ, գունավոր սխեմաներ, որոնք ստեղծում են ապագա նածագծի ընդհանուր տրամադրությունը:

Ներկայացնում ենք ամանորյա ուրախ տրամադրությունը ձևավորող դրսևորումների շարք, ակնկալելով, որ այն, սիրելի լեդիներ, ձեզ նույնպես կոգևորի:

Ի՞նչ է Նոր տարին

Նախ և առաջ` տոնածառ: Ցանկալի է, իհարկե, բնական, եղևնու կախարդական բույրով, փոխարենը` արհեստականը կարելի է զարդարել շատ ավելի վաղ և պահել ավելի երկար:

600x580

Հաջորդը` նվերներն են: Նաև նվերների հետևից խանութներով շրջելն է ապահովում տոնական տրամադրության ձևավումը, էլ չենք խոսում` ամանորյա ընծաներ ստանալու բերկրալի պահերի մասին:

600x580

Ամանորը մանկության ամենագլխավոր տոնն է: Հատկապես, եթե դա առաջին Նոր տարին է երեխայի կյանքում, կամ պարզապես տոն, որը մեկտեղում է մեծ ընտանիքի բոլոր անդամներին:

600x580

Նոր տարին առիթ է հավաքվելու ընկերներով, այցելելու բարեկամներին, տեսակցելու ու շփվելու մտերիմների հետ:

600x580

Ամանորը հրավառություն է, քաղցրավենիք, բենգալյան կրակներ:

600x580

Ամանորյա արձակուրդը գողտիկ անկյունում առանձնանալու և հանգիստ ընթերցանությամբ զբաղվելու հնարավորություն է, հատկապես, երբ պատուհանից այն կողմ առատ ձյուն է գալիս:

600x580

Ի վերջո, ամանորը համեղ ուտեստների սինֆոնիա է` մեկը մեկից համեղ ու հոգով պատրաստված…

600x580

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի լեդիներ: Թող որ Ամանորը ձեզ հաղորդի իսկական տոնի զգացողություն, իսկ նոր` 2015 թվականը, ձեզ բերի 12 ամիս կանացի երջանկություն, 365 օր սեր, 8760 ժամ ներդաշնակություն, 525 600 րոպե ըմբռնում, 31 536 000 վայրկյան ներշնչանք:

600x580

Դիտվել է 20638 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 780 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster