ԱՄՆ-ն կրկին առաջինն է
31.12.2014
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հրապարակել է կանանց բասկետբոլի տարեվերջյան ամփոփիչ դասակարգման աղյուսակը։
Աշխարհում առաջատարը շարունակում է մնալ 2014 թվականի աշխարհի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը։ Երկրորդ հորիզոնականում է Ավստրալիայի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի փոխչեմպիոն Իսպանիան։ Ռուսաստանի հավաքականը հինգերորդն է, իսկ Թուրքիան՝ տասնմեկերորդը։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Չեխիան, Բրազիլիան, Բելառուսը և Կանադան։ Ամենամեծ առաջընթացը գրանցել է Սերբիան, որը աշխարհի առաջնությունում հայտվնելով` 29-րդ հորիզոնականից միանգամից բարձրացել է 12 տեղով և այժմ 17-րդն է։ Իսկ ամենամեծ հետընթացը գրանցել է Նիգերիան՝ նահանջելով 14 հորզոնական:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3305 անգամ
|