Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Չեմ կարող պատկերացնել, որ իմ կինը հումորից զուրկ լիներ. ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

02.04.2012

Երբ LN-ի հարցազրույցից հետո բարձրանում էինք Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիայի ուսուցչանոց, հումորի վարպետը պահը բաց չթողեց և մի հետաքրքիր բան պատմեց Վիլյամ Սարոյանի մասին. «Վիլյամ Սարոյանը հաղթանդամ տղամարդ է եղել, իսկ իր կինը՝ փոքր-մոքր: Երբ հարցնում են. «Վարպետ, Դուք այսպես լայնաթիկունք եք, ինչո՞ւ է որ Ձեր կինը փոքրամարմին է: Նա պատասխանում է. «Կինը չարիք է, իսկ ես ընտրել եմ չարիքի փոքրագույնը....»:

-Ասում են՝ տղամարդկանց դուր են գալիս այն կանայք, որոնք հիանում են նրանց սրամտությամբ: Այսպես է մտածում նաեւ սրամտություն կենսաձև դարձրած տղամա՞րդը:

-Ոչ միայն կանայք: Եթե շրջապատդ քո արածից ուրախանում է, ու դու զգում ես, որ քո գործը գնահատվում է, դա արդեն իսկ հաճելի է: Մենք այդ ամեն ինչը անում ենք, որ շրջապատում լավ աուրա ստեղծենք: Մարդիկ վայրկենապես դուրս գան սթրեսներից, հոգնած վիճակից: Երբ կարողանում ես մարդկանց համար օգտակար գործ անել, դրանից լավ բան չկա:

-Կանանց նվիրված մեկամսյակ է, ինչպե՞ս է անցնում այն Ձեզ համար, հասցրե՞լ եք նվերներ մատուցել:

-Ես նվերներ միշտ էլ գնում եմ: Բայց հնարավոր է՝ Մարտի 8-ին կնոջս համար նվեր չգնեմ, մի հատ համբուրեմ, շնորհավորեմ և վերջ: Սիրող տղամարդու համար հատուկ օր պետք չէ նվեր մատուցելու համար. ամեն օր էլ Մարտի 8 է: Նվերներ եմ գնել եղբայրներիս կանանց, Հումորի դպրոցի կին աշխատակիցների, դե, իհարկե, նաև կնոջս համար:

-Տղաների համար մեծ խնդիր է աղջիկների համակրանքն առաջին փորձից շահելը: Դա հիմնականում շաբլոն դարձած արտահայտություններով է արվում: Ի՞նչ խորհուրդ կտաք այդ քայլի առաջ կանգնած արական սեռին:

-Հիմա ես ահագին հետ պիտի գնամ: Իմ ասածներն այն ժամանակ մոդայիկ էր, հիմա չգիտեմ՝ ուժի մեջ են, թե չէ (ծիծաղում է-LN): Ախր սերն այնպիսի բան է, որ իրար աչքերի մեջ նայում ես ու հասկանում: Այնպես չէ, որ կա աքսիոմա՝ որ այսպես անես, լավ կլինի: Ամեն մեկի մոտ դա յուրովի է լինում: Իսկ խորհուրդս՝ եթե այն ժամանակ ասում էին՝ տասը չափիր, մեկ կտրիր, հիմա հարյուր պիտի չափեն, նոր մեկ կտրեն:

-Իսկ եթե խոսենք սեփական օրինակով... Ձեզ մոտ ինչպե՞ս ստացվեց Ձեր սիրո առաջին խոստովանությունը:

-Ես համարյա սեր չեմ խոստովանել: Երբ մարդիկ նոր են ծանոթանում, աշխատում են իրենց ամենա- ամենադրական կողմերը ցույց տալ' թե ինչպիսի հարգող, սիրող, նրբանկատ են: Ու եթե այս ամենը ճիշտ է, շատ լավ : Բայց լինում են դեպքեր, երբ այդ ամենը խաղ է լինում և տարիներ հետո ջրի երես է դուրս գալիս. դիմակները պատռվում են: Իմ բացատրությունը այսպիսին է եղել: Ասացի. «Հիմա ես քեզ դուր գալի՞ս եմ, նվիրվա՞ծ եմ, ուշադի՞ր եմ, հումորո՞վ եմ, ինչ կա իմ մեջ, քեզ դո՞ւր է գալիս»: Ասաց. «Այո, շատ»: Ես էլ շարունակեցի. «Դե ուրեմն ես մի տասը օր հետո էլ այսպիսին կլինեմ, 10 տարի հետո էլ, 20 տարի էլ, ու ինչքան մեզ բախտ վիճակված կլինի: Չեմ փոխվի, եթե չլավանամ, վատ չի լինի: Ձե՞ռք է տալիս»: Ասաց՝ շատ: Ասացի. «Արի ամուսնանանք»: Սա էլ իմ խոստովանությունը:

-Պարտադի՞ր է, որ հումորի արքայի կողքին լինի հումորի թագուհի: Տիկին Մելանյան ինչքանո՞վ մասակցություն ունի Ձեր հումորային կյանքին, կերպարների ստեղծմանը:

-Կարող է՝ թագուհի չլինի, բայց որ հումորը հասկանում է, դա փաստ է: Մեկ-մեկ, երբ ես այդ շրջապատում չեմ լինում, հետո ասում են. «Աշոտ, Մելանը էն օրը մի էնպիսի անեկդոտ պատմեց, ուշքից գնացել էինք»: Չէ՜, ինքն էլ է սկսել անեկդոտներ պատմել ( ծիծաղում է-LN): Ես չեմ պատկերացնում, որ իմ կինը հումորից զուրկ կարող էր լինել, չհասկանար իմ հումորները, բութ-բութ նայեր դեմքիս... Դա երևի իմ պատիժը կլիներ:

-Կանանց հետ աշխատանքում պահանջկո՞տ եք, թե՞ վերաբերվում եք որպես թույլ սեռի:

-Կին թե տղամարդ, եթե աշխատում ենք, պիտի լինի դիսցիպլինա: Մեզ երեխաների են վստահում, հավատում, ու մենք իրավունք չունենք սխալվել: Աշխատանքը մնում է աշխատանք: Իսկ նրանից դուրս նրանք գեղեցիկ են, հաճելի, ընկերներ ենք, բայց աշխատանքում՝ աշխատողներ:

-Կանանց մասին մի անկեկդոտ կպատմե՞ք, որը շատ եք սիրում:

-Ընդհանրապես տգեղ կանայք չեն լինում, բայց անեկդոտներում պատահում են... Կինն առավոտյան արթնանում է, դեռ չքսված, մի քիչ էլ տգեղ է լինում, նայում է իրեն հայելու մեջ, հետո՝ ամուսնուն, մեկ նայում է իրեն, մեկ՝ ամուսնուն ու ասում. «Էս քեզ քիչ է»:

-Այդքան մանրապատումներ ունեք զոքանչների մասին: Ձեր առաջին հանդիպումը ինչպե՞ս եղավ: Դուք արդեն հայտնի Աշոտ Ղազարյա՞նն էիք: Ձեզ ինչպե՞ս ընդունեց Ձեր զոքանչը:

- Ես կամաց-կամաց հայտնի էի դառնում: Իմ քույրիկի հարևաններն էին, ու ես դեռ մանկուց ճանաչում էի: Որպես փեսա նրա համար լավն եմ, ինքն էլ ինձ համար է լավ զոքանչ: Նախ այն, որ այդքան լավ աղջիկ է դաստիարակել, ինձ տվել, դա արդեն իր մասին խոսում է:

-Կհիշե՞ք այն օրը, երբ լույս աշխարհ եկավ Ձեր աղջիկը, ի՞նչ զգացողություններ ունեիք: Անունը Դո՞ւք որոշեցիք:

-Առաջինը տղաս էր: Դե հոր համար աղջիկն ուրիշ է: Ես իմ երկու երեխաներին աշխարհում ամենաշատն եմ սիրում: Նույնիսկ կուզեի, որ առաջնեկս աղջիկ լիներ: Աղջիկս ինձ համար սրբություն է: Շատ- շատ եմ սիում: Անունը մորս անունն է' Մարգարիտա, ես եմ որոշել դնել:

-Որն է եղել Ձեր կնոջը մատուցած ամենամեծ անակնկալ նվերը:

-(Մտածում է երկար: Հետո ասում, որ տիկին Մելանյային հարցնենք, բայց հիշեց...) Ես բոլոր նվերները սիրով եմ տալիս: Երբ դեռ ԵՊՀ-ում էր սովորում ու աշխատում, այդ օրը քիմիկների օրն էր, իրեն անակնկալ նվեր տվեցի ու շնորհավորեցի: Չէր սպասում, նույնիսկ չգիտեր, որ այդ օրը իրնեց օրն է: Շատ ուրախացավ: Ինձ թվում է այդ նվերը անակնկալ էր:

-Բոլորի, մասնավորապես կանանց ուշադրության կենտրոնում լինելը խանդի առիթ չէ՞ր տալիս Ձեր կնոջը:

-Չէ, չի տվել, որովհետև ինքն ինձ հավատում է:

-Կանայք մշտապես փորձում են գտնել տղամարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհը: Տարածված կարծիք է, որ այն անցնում է ստամոքսով: Ի՞նչ կարծիքի եք:

-Այդքան էլ ստամոքսին ուշադրություն չեմ դարձնում: Ես սիրում եմ համով ուտելիքներ ուտել, իսկ կինս շատ համեղ է պատրաստում: Ինքը շատ լավ պատրաստում է տոլմա, ու նույնիսկ շատերը գալիս են մեր տուն «Մելանյայի տոլմա» ուտելու:

-Ասում են՝ երբ կերակուրը սիրով ու հաճույքով եք պատրաստում, շատ համեղ է լինում: Իսկ Դուք ունեք նաեւ երրորդ զենքը' հումորը: Պետք է որ Ձեզ մոտ գերհամեղ կերակուրներ ստացվեն...

-Ես չեմ պատրաստում ընդհանրապես: Չնայած, եթե փորձեմ, հաստատ համեղ կլինի: Բայց ինձ մոտ շատ լավ են ստացվում կոկտեյլները: Նույնիսկ ես ունեմ մի քանի բարմեն ընկերներ, ովքեր ինձ համար բաղադրատոմսերը գրում են տալիս, դե ես էլ իմպրովիզներ միշտ անում եմ:

- Ըստ Ձեզ, ինչն է ընտանիքի ամրության գրավականը:

-Սերն է : Եվ ամենակարևորը, որ ընտանիքում ամեն մարդ իր տեղը ունենա:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայուհիներին, ովքեր կփորձեն հաստատվել հումորի աշխարհում:

-Դե եթե հումոր ունեն ու ժողովրդի կյանքը չեն ուտելու թող մտնեն: Այլապես ավելի լավ է ճաշարան կամ բուֆետ մտնեն, քան ուրիշ տեղ (ծիծաղում է-LN):

-Աշոտ Ղազարյանն ապրիլի 1-ին շա՞տ է փոխվում:

-Ես ապրիլի 1-ին Գյումրիում ելութ ունեմ: Դե ծիծաղի տոնը ծիծաղի քաղաքում պիտի նշվի: Որոշել եմ շատ անկեդոտներ պատմեմ, վերջում էլ մի երգ կնվիրեմ:

-Ձեր անցկացրած ամենատպավորիչ ապրիլի 1-ը ո՞րն է եղել:

-Արմեն Խոստիկյանի հետ շատ ենք եղել: Դրանք շատ թանկ պահեր էին, իսկապես մեծություն էր: Ամենաչնչին դերն էլ հումորով էր անցկացնում:

-Ի՞նչ կմաղթեք հայ կանանց ու աղջիկներին:

-Մնան միշտ գեղեցիկ, ցանկալի: Արցունքներ չտեսնեն: Ու ամենակարևորը, մնան հայ:

                                         

                                                                                                             Հարցազրույցը' Հասմիկ Մելիքսեթյանի

Դիտվել է 13056 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
hrazja | 09-03-2014 10:27
haj azgi taxand

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-05-2025 08:47
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է: Այս մասին պարզ դարձավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգից հետո: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսենբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:
16-05-2025 08:41
Պրոֆեսիոնալ կրկեսի արտիստուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 25 րոպե 11,3 վայրկյան կախված մնալով սեփական մազերից, հաղորդում է UPI-ն։ 39-ամյա Լեյլա Նունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ ազգային և նահանգային պարկի գեղատեսիլ վայրերից մեկում ռեկորդ է սահմանել՝ մազերով կախվելու տևողությամբ:
16-05-2025 05:05
Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցով հիվանդների մոտ մշտապես տեղի են ունենում նոպաներ, որոնց ընթացքում այտուցվում են դեմքը, վերջույթները և ներքին օրգանները: Դեռ բոլորովին վերջերս բժիշկները ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը չէին տարբերում ալերգիկ ռեակցիայից և կույր աղու բորբոքումից, սակայն այսօր բժիշկները ճանաչում են ախտանիշները և հիվանդներին ուղեգրում են իմունոլոգիական կենտրոններ՝ հետազոտման նպատակով:
16-05-2025 02:17
Հոնկոնգում գեղեցկության թագուհին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ ամերիկյան համալսարանի դիպլոմը կեղծելու համար։ Այս մասին հայտնել է Need To Know (NTK) կազմակերպությունը։ 28-ամյա Լի Սի Շուանի դատավճիռը կայացվել է մայիսի 8-ին։ Աղջիկը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 20-ին՝ «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում հաղթելուց երկու շաբաթ անց։ Սի Շուանը ներկայացնում էր Շենժեն քաղաքը, բայց սովորել է Հոնկոնգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում։
16-05-2025 01:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ 31-ամյա Թիֆանի Թրամփը, առաջին անգամ մայր է դարձել։ Նա որդու ծննդյան մասին հայտարարել է Ինստագրամում՝ հրապարակելով նորածնի ոտքի սև-սպիտակ լուսանկար և բացահայտելով նրա անունը՝ Ալեքսանդր Թրամփ Բուլոս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.05.2025
Դիտվել է 1071 անգամ
10.05.2025
Դիտվել է 555 անգամ
13.05.2025
Դիտվել է 531 անգամ
14.05.2025
Դիտվել է 419 անգամ
16.05.2025
Դիտվել է 326 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster