Դեմքի պեպենները բացացնող դիմակներ
26.12.2014
Կոսմետիկ դիմակները կարող են օգնել պեպենների դեմ պայքարում:
Դրան կօգնեն հատապտուղներից պատրաստված դիմակները` սև հաղարջի, լոռամրգի, ելակի կամ փշահաղարջի:
Պեպենների դեմ ամենապարզ դիմակը պատրաստելու համար պահանջվում են միայն հատապտուղներ: Ելակը կամ սև հաղարջը ափսեի մեջ լավ տրորել, քսել դեմքին և թողնել այդպես 10 րոպե: Այնուհետև լվանալ սառը ջրով:
Եթե շատ ժամանակ չունեք կարող եք պարզապես մեջտեղից կտրել ելակը կամ սև հաղարջը և դրանով մերսել դեմքը, այն մասերը, որտեղ շատ են պեպենները:
Կարելի է նաև պատրաստել դիմակ ձմերուկից: Դրա համար նախ պետք է պատրաստել դեմքը` վրան քսելով ցանկացած բուսական յուղ և տաք կոմպրես դնել (մեկ լիտր տաք ջրին ավելացրած մեկ թեյի գդալ սոդա) և թողնել 5 րոպե: Դրանից հետո ձմերուկի միջուկը տրորել, քսել դեմքին, թողնել 15-20 րոպե: Այնուհետև լվացվել տաք ջրով և դեմքը չսրբել` թողնել ով չորանա, այնուհետև քսել սնուցող կրեմ:
Փռունչով դիմակը պատրաստել ոչ մեծ քանակությամբ մեղրով և քսել դեմքին: 30 րոպեից դիմակը հանել դեմքից բամբակյա թրջոցով, որը նախապես պետք է թրջել կիտրոնի հյութիով: 5 րոպե հետո դեմքը լվանալ ջրով և քսել սնուցող կրեմ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16706 անգամ
Читать на русском
|