Հեռուստագովազդը հանգեցնում է քաշի նվազման
26.12.2014
Ադելաիդայի համալսարանը ներկայացնող ավստրալացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մթերքների, ճաշատեսակների և համենունքների գովազդները հանգեցնում են մարմնի քաշի նվազման: Ահա՝ թե ինչու:
Մինչև հիմա նայում եք սիրելի շքկոլադի գովա՞զդը: Պատրաստ եղեք քաշ կորցնելուն: Ավտրալացի` գիտնականների անցկացրած փորձի արդյունքներից պարզվել է, որ սննդամթերքի գովազդը գրգռում է ախորժակը, դրան զուգահեռ` հանգեցնում նաև կոնքերի և այլ խնդրահարույց գոտիների ճարպերի «այրմանը»:
Փորձարկմանը մասնակից կանանց բաժանել են երկու խմբի, որոնցից մի մասի համար միացրել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների հեռուստագովազդ, մյուսի համար՝ միայն ոչ պարենային ապրանքների: Հատկանշական է, որ իրենք` կանայք գաղափար չունեին, թե ինչու համար են հեռուստացույցով գովազդ դիտում: Մսնակիցներին նաև պարտադրել են վարել սնվելու օրագրեր և գրել այն ամենը, ինչ ուտում են, ինչպես նաև՝ պարբերաբար կշռվել: Փորձը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցողներն ավելի աշխույժ են արձագանքել գովազդային կոչերին և քայլերն ուղղել դեպի սառնարանը, քան նրանք, ովքեր զուրկ են եղել ավելորդ քաշից:
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ավելորդ քաշով կանայք ավելի հակված են սննդային վարքի խախտմանը, այդ իսկ պատճառով, նրանք ոչ միայն պետք է վերահսկեն իրենց ախորժակը, այլև հեռուստացույցով նայվող գովազդների քանակը: Հետազոտողները նշում են, որ գաղտնիքը մտքերի մեջ է` գեր մարդիկ ավելի հաճախ և շատ են մտածում ուտելիքի մասին, քան նրանք, ովքեր հետևում են իրենց կազմվածքին: Այս մեդալն ունի նաև երկրորդ երես. եթե այդ մարդկանց համար միացվեն առողջ սնունը գովազդող հոլովակներ, ապա կարձանագրվի դրական արդյունք, բնականաբար, ի նպաստ առողջության, ձիգ կազմվածքի և գեղեցկության:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5915 անգամ
Читать на русском
|