Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին

29.12.2014

Ճիշտ ընտրված շրջազգեստը ձեզ կդարձնի ամանորյա երեկոյի թագուհի:


Ծանր թավիշ և թեթև մետաքս, դրամատիկ ժանյակներ, անփույթ հատվածակունություն, թանկարժեք քարերի շքեղ երանգներ և զգացմունքային կարմիր գույն. դիզայներները մեզ խորհուրդ են տալիս չանտեսել այս բաղադրիչները Նոր տարվա գիշերվա շրջազգեստն ընտրելիս: Ներկայացնում ենք երեկոյան զգեստների ամենաարդիական ընտրանին: Հասցրեք ընտրել ձեզ համար կատարյալ տարբերակը, քանի դեռ ժամացույցի զանգերը չեն ազդարարել Նոր տարվա գալուստը:

Թավշյա շրջազգեստներ

Այս սեզոնին դիզայներներն անդրադարձել են անցյալի ժառանգությանը: Ներշնչանքի աղբյուր է դարձել 70-ականների ոճը: Թավշյա պատյան-շրջազգեստները կամ դեկորատիվ կտրվածքներով baby doll ուրվագիծը հրաշալի լուծում է նրանց համար, ովքեր ձգտում են պարզության, սակայն սիրում են ունենալ շքեղ տեսք:

600x580

600x580

Ժանյակներով շրջազգեստներ

Ժանյակավոր երեկոյան շրջազգեստները հարմար են ամանորյա բազմամարդ հավաքույթների և Նոր տարվա երեկոյի համար: Հետագայում այն դուք դեռևս կարող եք հագնել ոչ մեկ անգամ` թատրոն, համերգ հաճախելիս, տարեդարձի կամ այլ տոնական միջոցառման ժամանակ:

600x580

600x580

Գույնը` ըստ ձեր ընտրության: Ամենահարմարավետը սևն է: Թերևս, թանկարժեք քարերի խորքային երանգներն ու պաստելային գունային համադրությունը պակաս շահեկան չեն:

600x580

600x580

600x580

Թափանցող շրջազգեստները` թափանցիկ վրադիրներով

Զգայուն զգեստների սիրահարներին հոգեհարազատ կլինեն կիսաթափանցիկ բաղադրիչներով շրջազգեստները: Խորը դեկոլտեն պակաս գայթակղիչ է, քան երբ այն քողարկված է շղարշով, իսկ թափանցիկ թևքերով շրջազգեստները միայն իրենց հմայքով արդեն իսկ տոնական տրամադրություն են ստեղծում:

600x580

600x580

600x580

Երեկոյան շրջազգեստ` մինչև հատակը

Նրանց համար, ում կյանքում տոնական երեկոները հաճախ չեն, խորհուրդ է տրվում հագնել մինչև հատակը հասնող երեկոյան շրջազգեստ: Նախապատվությունը տվեք միաերանգներին` ժանյակավոր, մետաքսե կամ ատլասե հավելումներով:

600x580

600x580

600x580

 Սեզոնի տրենդը` շրջազգեստ-վերնաշապիկ

Սեզոնի տրենդը` շրջազգեստ-վերնաշապիկը հավակնում է դառնալ ամանորյա գիշերվա համար ամենացանկալի հագուստը: Այս հագուստի առանձնահատկությունը բարակ կտորն է` ատլասից կամ ժանյակներից:

600x580

600x580

Կարմիր շրջազգեստ

Ընդունված է, որ կարմիր գույնի շրջազգեստը Նոր տարվա տոնահանդեսի համար ամենահարմար տարբերակն է: Ձմեռ պապի ընկերուհի կարելի է դառնալ նաև կորսետ-շրջազգեստով կամ ժանյակավոր զգեստով: Ամենակարևորը` նվազագույն դեկորատիվ տարրերով, հակառակ դեպքում` կնմանվեք տոնածառի: Մի չարաշահեք կարմիր գույնը նաև դիմահարդարման մեջ. չափից ավելի շատ կարմիրը կարող է նաև նյարդայնացնել:

600x580

600x580

600x580

600x580

Մետաղական երանգներով շրջազգեստներ

Ոսկու, արծաթի, բրոնզի երանգների շրջազգեստները նույնպես համարվում են ամանորյա գիշերվա համար նախընտրելի տարբերակ: Մետաղական երանգի շրջազգեստները տպավորիչ են նայվում թե պարահրապարակում, թե ռեստորանում, թե տանը: Այն ինքնաբավ է և լրացուցիչ աքսեսուարների կարիք չունի:

600x580

600x580

600x580

Յուրահատուկ բաղադրիչներով շրջազգեստներ

Չնայած նրան, որ դիզայներները ձգտում են մինիմիզացիայի, դեկորատիվ բաղադրիչները, նախկինի նման, խրախուսվում են: Փետուրները, փայլերը, այլ բաղադրիչները լրացուցիչ տոնականություն են հաղորդում հագուստին: Եթե դուք սովորություն չունեք երկար փնտրտուքների մեջ ընկնել կերպարի ընտրության ժամանակ, ապա այս տարբերակը ձեզ համար է: Այս շրազգեստները լրացուցիչ աքսեսուարների կարիք չեն զգում:

600x580

600x580

Գործնական մոտեցում

Եթե դուք սովոր եք գնումներ կատարելիս հաշվենկատ լինել, ապա տոների նախօրեին ձեզ մի դավաճանեք: Նոր տարվա համար շրջազգեստ գնելիս, դիտարկեք այն տարբերակները, որոնք հետագայում կարող եք հագնել ոչ մեք անգամ: Ձեզ համար հարմարավետ կարող է լինել դասական պատյան-շրջազգեստները:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Դիտվել է 37993 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Gayane Grigoryan | 24-12-2016 20:24
Գեղեցիկ հագուստներ են, բայց կարևոր է նաև գինը․․․

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025
Մարդկանց հիմնական ցանկությունները իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Կարևոր է, սակայն, տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:

Աշխարհի ութերորդ հրաշալիքը

07.04.2025
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելի՛ Լեդիներ։ Եղեք միշտ սիրված ու գնահատված:

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2025
Դիտվել է 958 անգամ
03.06.2025
Դիտվել է 371 անգամ
04.06.2025
Դիտվել է 340 անգամ
05.06.2025
Դիտվել է 309 անգամ
06.06.2025
Դիտվել է 289 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster