|
Մարմնամարզուհի Ելենա Իսինբևան ամուսնացել է
13.12.2014
Ելենա Իսինբևան պաշտոնապես ամուսնացել է իր քաղաքացիական ամուսնու` Նիկիտա Պատինովի հետ:
Հարսանիքի մասին տարածված լուրերը մասնակիորեն հաստատել է թեթև ատլետիկայի Համառուսաստանյան ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ալա Գլուշչենկոն, ով սոցցանցի իր էջում տեղադրել է հարսանեկան նվերի լուսանկարը` մակագրությամբ. «Իսկ մենք հարսանիք էինք գնացել»:

Ավելի ուշ մարզիչ Նիկիտա Պետինովի մարզիչը հաստատել է, որ զույգն, իրոք, պաշտոնականացրել է հարաբերությունները:
Հանիդիսությունները տեղի են ունենում օլիմպիական և աշխարհի չեմպիոնուհու հայրենի քաղաքում` Վոլգոգարդում:
Հիշեցնենք, որ 28-ամյա մարզուհին արդեն մայրացել է` լույս աշխարհ բերելով Ելենա դստերը: Մոսկվայում կայացած 2013 թվականի աշխարհի առաջնությունից հետո թեթևատլետուհին դադար հայտարարեց իր կարիերայում` դստեր ծնվելու կապակցությամբ: Վերադառնալով մեծ սպորտ, Ելենան նախապատրաստվում է Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադա-2016-ին:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 10007 անգամ
Читать на русском
|