Դիմակներ` շրթունքների համար
12.12.2014
Շրթունքների համար դիմակները պետք է կիրառել կանոնավոր, ու այդ ժամանակ շուրթերի մաշկը կդառնա նուրբ և փափուկ, իսկ դուք շրթներկ կամ փայլ օգտագործելիս կմոռանաք շուրթերի հետ կապված խնդիրների մասին:
Գազարի դիմակ շուրթերի համար. Փափկացնում և բուժում է մաշկը: 5 կաթիլ գազարի հյութը խառնել ¼ թեյի գդալ մեղրի հետ, նունքան էլ թթվասերի: Խառնուրդը քսել շուրթերին 20 րոպե:
Լոռամրգով դիմակ շուրթերի համար. 1 թեյի գդալ լոռամրգի հյութը խառնել կարտոֆիլի ալյուրի հետ, խառնուրդը քսել շուրթերին և թողնել 15 րոպե, լվանալ տաք ջրով:
Վարունգի դիմակը փրկում է շուրթերը չորանալուց: 5 կաթիլ վարունգի հյութը խառնել ¼ մեղրի և նույնքան կաթնաշոռի հետ: Քսել շուրթերին, թողնել 15 րոպե:
Ելակի դիմակ շուրթերի համար. Հատապտուղներից դիմակը խառնեք մեկ գդալ հանքային հետ: Զանգվածը քսել շուրթերին և թողնել 20 րոպե: Լվանալ սառը ջրով, շուրթերը մերսել խոզանակով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10530 անգամ
Читать на русском
|