Գիտնականները վեճի դեմ սփրեյ են ստեղծել
10.12.2014
Նոթինգեմի համալսարանի հոգեբանները ստեղծել են հորմոնալ սփրեյ, որը կարող է ամուսնական զույգին օգնել վեճից հետո հաշտվել:
Սփրեյի գաղտնիքը շատ պարզ է. դրա բաղադրությունում կա «գրկախառնության հորմոն»` օկսիտոցին, որը բարձրացնում է տղամարդկանց զգայունությունը և հանգստացնում էկանանց:
Օկսիտոցինը արտադրվում է օրգանիզմում ինքնուրույն, այն բարձրացնում է լիբիդոն և զուգընկերոջ նկատմամբվստահության զգացողությունը: Հենց այդ հորմոնն է պատասխանատու մոր և մանկան միջև եղած զգացմունքային կապի համար:
Սփրեյի ազդեցությունը ստուգել են կլինիկական հետազոտությունները: Թեստին մասնակցել է 20-50 տարեկան 17 ամուսնական զույգ: Յուրաքանչյուր զույգ 45 րոպեի ընթացքում պետք է հիշեր ընտանիքում եղած կոնֆլիկտային իրավիճակներ, որից հետո նրանց առաջարկել են քթի մեջ փչել օքսիտոցինով սփրեյը, մյուս խմբին առաջարկել են պլացեբոյով սփրեյը: Արդյունքը ցույց է տվել, որ օքսիտոցինով սփրեյը ամուսիններին վեճից հետո առավել բարեհամբույր է դարձրել և օգնել շուտ հաշտվելուն:
Բժշկական հետազոտությունների արդյունների ցույց են տալիս, որ սփրեյ օգտագործելուց հետո վեճը նյարդային համակարգի վրա ոչ մի գերլարվածության հետք չի թողնել: Տղամարդկանց մոտ այն իջեցրել է պահանջկոտությունն իրենց երկրորդ կեսի նկատմամբ և բարձրացրել է ընկերասիրությունը:
Բժիշկները հայտարարել են, որ սփրեյի օրվա մեջ երկու անգամ կիրառումը մեծացնում է զույգի սեքսուալ ակտիվությունը: Այժմ յուրաքանչյուր ընտանեկան զույգ, որը ցանկանում է պահպանել իր սերը և տարիների հետ չկորցնել ջերմ հարաբերությունները, չպետք է տրվի վեճին, այլ կարող է օգտագործել հաշտեցմա:
Սփրեը, որը թույլ չի տալիս զույգերին վճռական և միմյանց նկատմամբ չարություն կուտակել, և հետևաբար ամուսնությունը առավել ամուր կդարձնի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6067 անգամ
Читать на русском
|