Մեծ կրծքերով կանայք տառապում են գնումներ կատարելու մոլուցքով
03.12.2014
Պարզվել է, որ կնոջ ամենամսյա ծախսը կապված է ոչ այնքան նրա դրամապանակի, այլև կրծքի մեծությունից: Չինացիներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ կնոջ կրծկալի մեծությունն ուղիղ համեմատական է գնումների նկատմամբ հակվածությանը:
Գնումների ամենամոլի սիրահարները փարթամ կազմվածքով կանայք են: Այս եզրահանգմանն են հանգել չինական Alibaba ընկերության աշխատակիցները, որոնց գործունեությունը հանրահայտ է ողջ աշխարհում: Alibaba-ն զբաղվում է համացանցային խանութի միջոցով ամենատարբեր իրերի վաճառքով, այդ թվում` կանացի սպիտակեղենի: Բնականաբար ընկերության աշխատակիցները քաջ գիտեն իրենց հաճախորդների մարմնի և դրամապանակի չափսերի մասին:
Շուկայագետները վերլուծել են իրենց գնորդների տվյալների շտեմարանը և կանանց բաժանել չորս խմբի` ըստ համացանցային խանութում նրանց ակտիվության, գնման քանակի և գնի: Այդ տվյալները նրանք փորձել են կապել կրծքերի չափի հետ, որոնք կանայք սոցորաբար նշում են ներքնազգեստի գնման ժամանակ:
Պարզվել է, որ գնումների մոլուցքով ամենաշատը տառապում են 4 համարի կրծկալ հագնող կանայք (բաժակ D), որոնք հավաքել են 33 միավոր` ըստ իրենց ծախսած գումարի ծավալի: Ընդ որում նրանք, առավել հաճախ, ծախսել են ոչ թե սովորական սպառման, այլ շքեղության ապրանքների վրա:
Փարթամ երրորդ (С) և համընդհանուր երկրորդ (В) համարի կրծկալ կրող կանայք հավաքել են համապատասխանաբար 24 և 17 միավոր: Իսկ 1 (А) համարի սպիտակեղեն հագնող կանայք վաստակել են ընդամենը 7 միավոր և դրսևորել բավականին համեստ նկրտուներ թանկարժեք իրերի նկատմամբ:
Իրենց անսովոր հետազոտոթյան արդյունքներն ընկերության աշխատակիցները ներկայացրել են նկարի տեսքով, որտեղ ցույց են տվել տարբեր չափերվ և գնողունակության կանանց` գնումների նկատմամբ նրանց ունեցած հակվածությամբ:
Այս հետազոտությունը ստիպում է կանանց կրծքերին նայել մեկ այլ տեսանկյունից, իսկ ճոխ կին հասկացությունը սկսում է ավելի բովանդակային հնչեղություն ստանալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7958 անգամ
Читать на русском
|