Քիմ Քարդաշյանը` բրիտանական Elle-ում
25.11.2014
Քիմ Քարդաշյանը դարձել է Elle UK-ի հունվարյան թողարկման դեմքը` հայտնվելով համարի երեք շապիկների վրա:
Ամսագրի այս թողարկումը նվիրված է ինքնագնահատմանը, ինքնավստահությանը և սեփական մարմի ընդունելուն:
Elle UK-ի գլխավոր խմբագիր Լորեն Քենդին հշել է, որ Քիմին հաջողվել է ստեղծել իսկական բիզնես-կայսրություն, որի հիմքում ընկած է կանացի կազմվածքի նոր ընակլումը: «Քիմ Քարդաշյանը լավագույն օրինակ է ընդգծված կազմվածք ունեցող կանանց համար` նրանց ոգևորելով սիրել սեփական մարմինը»,- նշել է Քենդին:
Հունվարյան թողարկման շապիկներին Քիմը հայտնվել է Balmain, Burberry և Balenciaga-ի հավաքածուներով: Ֆոտոշարքը հեղինակել է հանրահայտ լուսանկարիչ և ռեժիսոր Ժան-Բապտիստ Մոնդինոն (նա աշխատել է նաև Dior-ի և Calvin Klein-ի համար):
Հիշեցնենք, որ վերջին անգամ Քարդաշյանը զարդարել էր Paper Magazine-ի շապիկը, որի էջերում նա հայտնվել էր մերկ: Քիմի այդ ֆոտոշարքը միանշանակ ընկալում չունեցավ. մի շարք համացանցային օգտատերեր քննատադեցին այդպիսի բացությունը` նրան մեղադրելով գռեհիկության և ճաշակի բացակայության համար:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4630 անգամ
Читать на русском
|