Ստեղծվել է պարկուճ` շրջապատող աշխարհից մեկուսանալու համար
22.11.2014
Նյու Յորքի Տեսողական արվեստի ինստիտուտի ուսանողուհին ստեղծել է պարկուճ` արտաքին աշխահից պաշտպանվելու համար:
Դուք ինտրովե՞րտ եք: Կամ պարզապես արա՞գ եք հոգնում մարդկանցից: Հնարավոր է ձեզ անհրաժեշտ է Nutshell հարմարանքը, որը գլխարկ է հիշեցնում և նախատեսվում է օգտագործել շրջապատող աշխարհից ժամանակավորապես մեկուսանալու համար: Հարմարանքի հեղինակն է Էդեն Լյուն:
Լյուն պատմել է, որ Nutshell-ի ստեղծման գաղափարը ծնվել է ճաշի ժամանակ. «Ինչպես ցանկացած ուսանողուհի, ես միշտ վազքի մեջ եմ սնվում: Մի անգամ մտածեցի, այն հինգ րոպեն, որը ծախսում եմ ճաշի վրա, կարելի է ծախսել նաև մի փոքր մտավոր հանգստի համար»:
Այս կոնստրուկցիան կոչված է օգնելու «մեկուսանալ բոլոր արտաքին գրգիռներից և կենտրոնանալ ուտելիքի, մտքերի, ինքնաներշնչման կամ քնի վրա»: Մյուս կողմից` շրջապատողնեի համար պարզ կդառնա, որ, եթե մարդը Nutshell է հագել, նշանակում է նա միայնանալու և հանգստի կարիք ունի:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8900 անգամ
Читать на русском
|