Կատարյալ շրջազգեստներ` տարբեր տարիքների համար
20.11.2014
Մեր օրերում երբեմն դժվար է հասկանալ, ով է քո առջև` դպրոցի շրջանավարտ, թե համալսարանի ուսանողուհի: Շատ իրեր դարձել են առանց տարիքի և սեռի:
Ցանկացած կնոջ զգեստապահարանում ամենասիրելի առարկան շրջազգեստն է, սակայն այն բավականին կամակոր է: Գտնել ունիվերսալը, որը կարելի կլինի հագնել կրկին, նաև` տասը տարի անց` այդքան էլ դյուրին գործ չէ, սակայն` հնարավոր:
Շրջազգեստն ընտրելիս ուշադրություն դարձրեք դրա երկարությանը: Թերևս բոլոր տարիքի կանանց համար ամենաուիվերսալ երկարությունը միդին է: Որպեսզի նպատակակետին հասնեք (և օրերից մի օր շրջազգեստը հաձնեք ձեր թոռանը), արժե ուշադրություն դարձնել չեզոք երանգի կամ ոչ թեմատիկ պատկերներով շրջազգեստների վրա: Կտորի վրա երկրաչափական պատկերները և մանր, նուրբ ծաղիկներն, անտարակույս, նորաձև կլինեն տասնյակ տարիներ: Չարժե ընտրել շատ վառ գույներով շրջազգեստներ, քանի որ դրանք ձեր կերպարից ավելի հնչեղ կլինեն: Իսկ ահա կոնքերի շեշտադրումը մշտապես գործող հաղթաթուղթ է:
Մտածելով հաճելի երեկոյի կամ հյուրընկալման մասին, ընտրեք շրջազգեստ, որը շահեկանորեն կընդգծի ձեր բարեմասնություննր: Ուշադրություն դարձրեք կտորի վրայի պատկերներին, գույնին, զգեստի ձևվածքին և բաղադրիչներին: Մանր, բազմագույն կետերը նրբագեղ են դարձնում, իսկ կարմիր նարնջի երանգի շրջազգեստը` թավիշով ստացված պատկերով, կերպարին խորհրդավորություն է հաղորդում: Իսկ ամենասիրելի և ունիվերսալ սև շրջազգեստներն արժե ընտրել խիտ կտորից և խիստ կառուցվածքով, որի վրա խիզախորեն երևում են արտաքին կարերը:
Այնպիսի ունիվերսալ գույները, ինչպիսիք են կապույտը, սևը և զմրուխտագույնը, տեղին են միշտ և ամենուր: Իսկ կարճփեշ շրջազգեստները, որքան էլ տարօրինակ է, կարելի է հագնել թե 20, թե 30 տարեկանում. կարևորը` այն չպետք է լինի ցած իջեցրած ձեռքերից վերև:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 17393 անգամ
Читать на русском
|