Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես ուղղել արտաքինի թերությունները

18.11.2014

Շատ կանայք, նայելով հայելուն, հայտնաբերում են մեծաթիվ թերություններ: Ինչ-որ մեկը գտնում է, որ ինքը շատ նիհար է, մյուսը` գեր, ոմանց մոտ բարակ շրթունքներ են, փոքր կուրծք կամ հակառակը՝ մեծ, երկար կամ գաճաճի քիթ և այլն: Սակայն եկեք հեռանանք հայելու մեջ մեր անդրադարձից և փորձենք խորհել, թե ինչպես կարելի է փոխել ստեղծված իրավիճակը և այն, ինչ մենք համարում ենք թերություն, դարձնենլ արժանիք:    

Չափից շատ դիտելով գեղեցիկ ֆիլմեր` իրենց կատարյալ գլխավոր հերոսներով, կամ հիանալով փայլուն ամսագրերի գեղեցկուհիներով, մեզ մոտ առաջանում են բազմաթիվ բարդույթներ` կապված մեր արտաքինի առանձնահատկությունների հետ, որոնք սկսում ենք հանգամանալի քողարկել: Սեփական անձի նկատմամբ նման վերաբերմունքի հիմքում, անշուշտ, ընկած է վախը: Վախը, որ այդ առանձնահատկությունները խաչ կքաշեն մեր անձնական կյանքի վրա: Սակայն, ի ուրախություն մեզ, կան հնարավորություններ ներկայացնելու թերություններն այնպես, որ դրանք մեր կերպարին հաղորդեն որոշակի հմայք և, ընդհակառակը, իրենց վրա սևեռեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, որոնք գնահատում են մեր յուրահատկությունն ու թեթև սեքսուալությունը:   

Դեմքի թերություններ

Քթի երկարությունը

Քիթը գեղեցիկ դեմքի կարևոր մասերից է և, ըստ տեսություններից մեկի, հենց երկար քիթն է վկայում իր տիրոջ ուժեղ բնավորության մասին: Բազմաթիվ հայտնի կանայք ունեցել են երկար քիթ: Դրանց թվում Բարբարա Սթեյզենդն է` կին, ով համարվում է շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Իսկ ահա Սառա Ջեսիկա Փարքերը, ընդհանրապես, շնորհիվ իր անսովոր արտաքինի, գրավել է պրոդյուսորների ուշադրությունը և դարձել հանրահայտ:

600x580600x580

Սակայն, եթե քիթը ձեզ, այնուամենայնիվ, անհանգստացնում է, կերպարը սրբագրելք առավել համապատասխամ սանրվածքով: Երկար, գեղեցիկ քթով կանայք նախընտրում են թեք բացվածքներով սանրվածքներ: Կարելի է նաև դիմել արհեստավարժ դիմահարդարներին, ովքեր կպատմեն, թե ինչպես դիմահարդարման միջոցով տեսողականորեն կարճացնել քիթը:

Փոքրիկ աչքեր

Բոլորովին անմտություն է մտահոգվել դրա համար, քանի որ այդպիսի աչքերը կարող են դառնալ ձեզ առաձնահատուկ դարձնողը: Իսկ որպեսզի դրանք ընդգծվեն, դիմահարդարման ժամանակ պետք է բացառապես օգտագործել  լուսավոր  երանգներ, որոնք աչքերին թույլ կտան վառ տեսք ունենալ: Ընդհանուր ֆոնի համար ընտրեք մոխրագույնը, սրբագրեք ունքերը, որոնք շեշտադրում են աչքերը և, իհարկե, ճիշտ ընտրեք թարթիչների ներկը, որը լավ երկարացնում է դրանք, ձեր աչքերը դարձնում առավել նկատելի:

600x580

Մարմնի թերություններ

Մարմնեղ կառուցվածք

Զանգվածեղ կառուցվածք ունեցող կանայք ոսվորաբար ունենում են գեղեցիկ կուրծք, ինչը պետք է ընդամենը գեղեցիկ ընդգծել: Թմբլիկ կառուցվածքը լավագույնս քողարկում են թռչող վերնաշապիկները` պարտադիր խորը կտրվածքով, շրջազգեստները, բազմաշերտ կոստյումները` գեղեցիկ վզնոցով կամ թիկնոցով: Կարողացեք ձեզ ճիշտ մատուցել` հանգամանալի ընտրեք սանրվածքն ու դիմահարդարումը, կրեք գեղեցիկ, գերադասելի է խոշոր զարդեր, և այդ դեպքում ընդհանուր պատկերը ձեզ էլ դուր կգա:

600x580

Չափազանց բարձր հասակ

Բարձր հասակն առաջին հերթին հպարտանալու առիթ է  և ոչ երբեք` թերություն. շատ տղամարդիկ պարզապես խելքահան են լինում բարձրահասակ կանանցից: Մոդելները, ովքեր ընդունվում են որպես գեղեցկության չափանիշներ, առանձնանում են իրենց բարձր հասակով: Նայեք գեղեցկության մրցույթները` դրանց մասնակցում են միայն բարձրահասակ, երկարաոտ գեղեցկուհիները: Բաձրահասակ կինը երբեք չի դառնա միջակություն և չի կորչի ամբոխի մեջ, նա միշտ առաջին գծում է, նրան առաջինն են նկատում, այդ իսկ պատճառով` սվորեք օգտվել դրանից: Հիշեք` բարձր հասակը շոշափելի արժանիք է իսկական լեդիի համար:    

600x580

Փոքր կրծքեր

Կուրծքն, ինչ խոսք, կնոջ կազմվածքի ամենավառ արաժանիքներից մեկն է, որին, անտարակույս, սևեռված է տղամարդկանց ուշադրությունը: Սակայն տղամարդը կնոջը կարող է սիրել միայն ամբողջական և ոչ թե նրա մարմնի մի մասը միայն: Կրծքերի չափերի և գեղեցկության հնարավորություններն այսօր չափից դուրս գերագնահարված է և դա, առաջին հերթին, գովազդային նպատակներով. չէ՞ որ ժամանակակից տնտեսությունը կնոջն առաջարկում է կրծքերի մեծացման վիրահատություններ, հաբեր, սրսկումներ, կամ այլ արարողակարգեր: Սակայն մտածեք` արդյո՞ք մեծ կուրծք ունենալն այդքան կարևոր է, որպեսզի պառկեք դանակի տակ կամ ամենատարեր հաբեր կուլ տաք: Հավատացեք, եթե անգամ դուք չունենաք փարթամ կուրծք, միևնույն է, տղամարդիկ անտարբեր չեն լինի ձեր նկատմամբ: Փորձեք սիրել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք և հետաքրքրեք հակառակ սեռին ձեր արժքնիքներով և ոչ թե մարմնի արհեստականորեն ստեղծված մասերով:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 20599 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 524 անգամ
18.04.2024
Դիտվել է 242 անգամ
19.04.2024
Դիտվել է 190 անգամ
23.04.2024
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster