Մադոնայի զգեստներն աճուրդում վաճառվել են 3,2 միլիոն դոլարով
11.11.2014
Ամերիկացի փոփ-աստղ Մադոնայի զգեստների հավաքածուն Բևերիլի-Հիլզի Julien`s տոնավաճառում վաճառվել է 3,2 միլիոն դոլարով:
Երգչուհու իրերը ներկայացվել են «Ռոք-ն-ռոլ. սրբություններ և կուռքեր» երկօրյա աճուրդում:
Մուրճի հարվածն ազդարարել է Մադոնայի հարսանեկան զգեստի վաճառքի մասին, որով երգչուհին 1985 թվականին ամուսնացել էր դերասան Շոն Փենի հետ:
Զգեստի համար գնորդը վճարել է 81 250 դոլար:

Ամենաթանկ իրը դարձել է բաճկոնը, որով Մադոնան 1985 թվակակին նկարահանվել է «Հուսահատ փնտրում եմ Սյուզանին» ֆիլմում: Դրա վերջնական գինը կազմել է 252 հազար դոլար:
Ականջօղերը, որով երգչուհին նկարահանվել է այդ կինոնկարում, նոր տիրոջ համար հասանելի է դարձել 34 375 հազար դոլարով:
Բացի այդ վաճառվել են Material Girl տեսահոլովակի զգեստը (73 125 դոլար) և «Էվիտա» ֆիլմի շրջազգեստը (15 հազ.դոլար):
Մադոնայի իրերից բացի աճուրդում ներկայացվել են նաև Ջոն Լենոնի և Էլվիս Փրեսլիի անձնական իրերից: Այսպես, «ռոք-ն-ռոլի արքայի» մատանին վաճավել է 57 հազար դոլարով, իսկ Լենոնի ակնոցները` 25 հազար դոլարով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6684 անգամ
Читать на русском
|