|
Ինչու է Կիրա Նայթլին կիսամերկ լուսանկարվել
10.11.2014
Պարզվում է, որ բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին վրդոհված է նրանից, որ ամենատարբեր ամսագրերը փորձում են մեծացնել իր փոքրիկ կրծքերը:
Այդ իսկ պատճառով` «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը միտումնավոր Interview ամսագրի համար լուսանկարվել է կիսամերկ:
«Իմ մարմինը ֆոտոխմբագրիչների միջոցով փոխել են շատ անգամ և ամենատարբեր պատճառներով` մեկ ամսագրի համար, մեկ ֆիլմի պաստառի: Այս անգամ ես համաձայնել եմ լուսանկարվել կիսամերկ, սակայն պայմանով, որ իմ կուրծքը չպետք է վերամշակեն կամ մեծացնեն»,-հայտարարել է Նայթլին:

Դերասանուհու կարծիքով` եկել է գեղեցկության նկատմամբ հասարակության ուռճացված պահանջներն արմատախիլ անելու ժամանակը: Մասնավորապես Կիրան հանդես է գալիս որպես բնական արտաքինի կողմնակից:
«Այսօր կանացի մարմինը դարձել է պատերազմի դաշտ: Եվ մեծ մեղքն ընկնում է ամսագրերի լուսանկարիչների վրա, ովքեր իրենց հայեցողությամբ փոխում են հայտնիների արտաքին տեսքը: Ժամանակն է, որ հասարակությունը սկսի գեղեցկությունն ընկալել իր ողջ բազմազանությամբ»,-նշել է էկրանի աստղը:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 10025 անգամ
Читать на русском
|