Հեշտ և արդյունավետ գաղափարներ` տան հաճելի բույրի համար
07.11.2014
Ներկայացվող պարզ և հեշտությամբ կատարվող այս խորհուրդները կօգնեն ձեզ ձեր տունը լցնել հաճելի բույրով:
1. Անուշ բույր` տարածում սառնարանում: Վերցնում եք սովորական մառլյա և դրա վրա կաթեցնում մեկական կաթիլ կիտրոնի և նարդոսի եթերային յուղ: Տեղադրում եք սառնարանի դռան վրա և կանոնավոր թարմացնում:
2. Անուշ բույր` տարածում աղբարկղի մոտ: Աղբարկղը լավ լվանալուց և չորացնելուց հետո սովորական մառլյաի վրա կաթացնում ենք թեյի ծառի կամ նարդոսի եթերային յուղ և այն տեղադրում աղբարկղի հատակին:
3. Անուշ բույր` զուգարանում: Դրա համար օգտագործում եք 1-2 բույրակալ, որի վրա կաթեցնում ենք սոճու կամ նարդոսի եթերային յուղ ու այն տեղադրում զուգարանում: Կանոնավոր թարմացնում ենք և ձեր զուգարանում միշտ հաճելի բույր կլինի:
4. Անուշ բույր` ձեր սպիտակեղենից: Դրա համար լվացքի ընթացքում պետք է ավելացնել անուշահոտ եթերայուղեր: Կամ էլ արդուկի ջրի մեջ ավելացնել անուշաբույր եթերայուղ:
5. Թարմացնում ենք ջեռոցը: Ջրի մեջ ավելացնում եք մի քանի կաթիլ անանուխի կամ կիտրոնի եթերային յուղ և այն դնում ջեռոցի մեջ, տաքացնում եք և պահում 3 րոպե:
6. Անուշ բույր` տունը հավաքելիս: Դրա համար փոշեկուլի բամբակի վրա կաթեցնում ենք լավանդայի եթերայուղ և այն քաշում փոշեկուլով: Դրանից հետո փոշեկուլը ոչ միայն կհավաքի փոշին այլ նաև անուշ բույր կարձակի:
7. Անուշ բույր` ձեր սենյակում: Ջրի մեջ լցնել անանուխի կամ նարդոսի եթերային յուղ և ցողիչով ջուրը ցողեք սենյակում:
8. Թարմացնում և ախտահանում եք սենյակի հարթ տարածությունները: Մեկ լիտր սպիրտային քացախի մեջ ավելացնում եք 30 կաթիկ թեյի ծառի, նարդոսի կամ լիմոնի եթերային յուղ: Ստացված հեղուկով մաքրում եք տան հարթ մակերեսները:
9. Հեռացնում ենք նստվածքը: Մեկ լիտր քացախի սպիրտին ավելացնում եք 30 կաթիլ լիմոնի, նարդոսի եթերային յուղ: Ստացված զանգվածով հեշտությամբ կարելի է հեռացնել թեյնիկի, լվացարանի, վաննայի մեջ առաջացած նստվածքը:
10. Ազատվում ենք միջատներից: Ցեցից ազատվելու համար պետք է մի կտոր մառլյային ավելացնել կիպարիսի, նոճու և նարդոսի եթերային յուղ և դրեք ձեր զգեստապահարանի մեջ: Մրջյուններից կազատի անանուխի 10 կաթիլ եթերային յուղը և 5 կաթիլ նարդոսի եթերային յուղը: Եվ ցողիչով ցողեք այն վայրերում, որտեղ մավաքվում են մրջյունները:
Պատրաստեց` Լիլիթ Պետրոսյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16215 անգամ
Читать на русском
|