|
Victoria`s Secret 2014. Լիման և Ամբրիոսիոն կներկայացնեն միանգամից երկու Fantasy Bra
03.11.2014
Հայտնի է դարձել, որ Victoria`s Secret-ի` Լոդոնում կայանալիք դեկտեմբերյան շոուին ներկայացվելու է ոչ թե մեկ, այլ միանգամից երկու Fantasy Bra թանկարժեք կրծկալ: Դրանք կներկայացնեն 33-ամյա «հրեշտակներ» Ադրիանա Լիման և Ալեսանդրա Ամբրիոսիոն:
Ինչպես հաղորդում են աղբյուրները` կրծկալների հեղինակն է ոսկերիչ Պասկալ Մուավադը, ով ներքնազգեստը զարդարել է շափյուղով, սուտակներով և ադամանդներով: Յուրաքանչյուր Fantasy Bra զարդարում են 16 հազար թանկարժեք քարեր և 18 կարատ քաշով ոսկի:
Նշենք, որ մեկ կրծկալի մոտավոր գինը երկու միլիոն դոլար է: ԶԼՄ տվյալներով` դրանցից մեկի պատրաստման համար պահանջվել է 1380 ժամ:
People ամսագրին տված հարցազրույցում Ամբրիոսին նշել է. «Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան ես երջանիկ էի, երբ ինձ զանգահարեցին Victoria`s Secret-ից և հայտնեցին այդ նորությունը:
Լարված աշխատանքային օրերի պատճառով մենք Ադրիանայի հետ հազվադեպ ենք հանդիպում, այդ իսկ պատճառով ինձ, իրոք, շատ դուր եկավ այն ժամանակը, որը մենք միասին անցկացրեցինք նկարահանումների ժամանակ: Մենք զրուցում էինք և նորություններ պատմում երեխաների, ընդհանուր ընկերների մասին»:
Ադրիանան նույնպես հիացած է. «Այս տարին առանձնահատուկ է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ մենք երկուսով ենք լինելու: Ալեսանդրան իմ ամենամոտ ընկերուհին է, այնպես որ ես շատ ուրախ եմ: Կիսել այսպիսի պատիվը լավ ընկերուհու հետ` հրաշալի է»:
Հիշեցնենք, որ թե Լիման, թե Ամբրոսիոն արդեն մասնակցել են Victoria`s Secret-ի շոուին ցանկալի Fantasy Bra-ով. Ադրիանան` 2008 և 2010թթ., Ալեսանդրան` 2012-ին: 2013 թվականին թանկարժեք կրծկալը` 10 միլիոն դոլար արժողությամբ, ներկայացրել է Քենդիս Սվեյնդփոլը:
Աղբյուր` LADYNEWS.am

Ալեսանդրա Ամբրիոսիոն

Ադրիանա Լիման




Դիտվել է 7785 անգամ
Читать на русском
|