Մոդելային եռյակ. Ալեսանդրա Ամբրոսիոն և մյուսները Vogue Spain-ում
30.10.2014
Մոդելներ Էդիտա Վիլկևիչուտեն, Ալեսանդրա Ամբրոսիոն և Քաթի Նեշերը զարդարել են Vogue Spain-ի միանգամից երեք շապիկ:
Ի հավելումն շապիկների` աղջիկները հայտնվել են Ալեքսի Լյուբոմիրսկու զգացմունքային ֆոտոշարքում:
Ի դեպ, հարկ է նշել, որ սա իսպանական ամսագրերի առաջին նախաձեռնությունը չէ համագործակցել համաշխարհարհային համբավ ունեցող մոդելների հետ: Օրերս ևս մեկ հանրահայտ սուպերմոդել` Նաոմի Քեմբելը, մասնակցել է Vanity Fair Spain հրատարակության համար կատարված ֆոտոնկարահանումներին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5248 անգամ
Читать на русском
|