Լեզուներ սովորելը գիտնականները նույնացնում են սեքսի հետ
29.10.2014
Պարզվում է, օտար լեզուներ սովորելու և սեքսի միջև կապ կա: Այն բացահայտել են Իսպանիայի և Գերմանիայի գիտնակաները: Նրանք նաև հայտնել են, որ այդ զբաղմունքների հետ միասին նույն շարքում են ազարտային խաղերը, քաղցրավենիքների և թմրադեղերի օգտագործումը, այսինքն այն ամենը, ինչին հեշտ է վարժվելը:
Այդ եզրահանգմանը նրանք եկել են փոձից հետո, որին մասնակցել է 36 մեծահասակ կամավոր: Որպեսզի հասկանան, թե ինչպես է լեզուներ սովորելն ազդում մոտիվացիոն համակարգի վրա, նրանք սքնավորել են մարդկանց ուղեղները, ովքեր քիչ առաջ ազարտային խաղեր էին խաղում և օտար լեզուներ սովորում: Պարզվել է, որ այդ երկու զբաղմունքներն էլ ակտիվացրել են ուղեղի ճիշտ նույն հատվածները, որոնք պատասխանատու են մոտիվացիայի համար: Իսկ մոտիվացիան, իր հերթին, ստիպում է վերադառնալ այն առարկային, որն ազդել է ուղեղի այդ հատվածի վրա:
Դա հետաքրքրական է զարգացման տեսանկյունից: Ըստ երևույթին, այդ մեխանիզմը նպաստում է լեզուների զարգացմանը: Հետազոտության արդյունքները գիտնականները ծրագրում են օգտագործել այն մարդկանց բուժման նոր մեթոդի մշակման համար, ովքեր ունեն լեզուներ սովորելու հետ կապված դժվարություններ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5372 անգամ
Читать на русском
|