Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Քրիսթեն Սյուարթը դադարեցնում է դերասանական գործունեությունը

27.10.2014

Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սյուարթը հայտարարել է, որ ցանկանում է դադար վերցնել դերասանական կարիերայում: «Մթնշաղ»-ի աստղն իր ապագա ծրագրերի մասին պատմել է USA Today ամսագրին:

«Ինձ հարկավոր է դադար վերցնել: Ես առանց ընդմիջման աշխատել եմ երկու տարի, և պարզապես ժամանակ է անհրաժեշտ ինձ համար: Ես դերասանուհի եմ, դա իմ կերպն է արվեստում ինքնաարտահայտվելու համար: Սակայն ես իմ գործունեությունը սկսել եմ շատ երիտասարդ տարիքում, այդ իսկ պատճառով միշտ վախի և անվճռականության զգացում եմ ունեցել իմ մյուս ձգտումներն իրականացնելու համար»,-խոստովանել է Սյուարթը:

Այժմ Քրիսթենը ծրագրում է բնակվել Լոս Անջելեսում և անել այն, ինչ իրեն դուր է գալիս:

«Ես ցանկանում եմ ինչ-որ բան անել սեփական ձեռքերով: Ես այդ որոշմանն եմ հանգել մի քանի շաբաթ առաջ: Բացի այդ` աշխատում եմ կարճամետրաժ մի ֆիլմի վիա: Սակայն այժմ ես շատ բաներով եմ զբաղված, չգիտեմ, երբ և ինչպես այդ ամենը հասցնեմ, սակայն դրանք այնքան հասունացել են իմ ներսում: Ես գրում եմ անընդհատ: Իմ դադարը կձգվի ճիշտ այնքան, որքան ինձ անհրաժեշտ կլինի»,-նշել է դերասանուհին:

600x580

Այդուհաներձ ընդհանրապես թողնել դերասական գործունեությունը Սյուարթը չի պատրաստվում: Նա պնդում է, որ երբեք չի կարող պարզապես նստել բազկաթոռի մեջ և թուլանալ:

«Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և սիրում եմ լարված աշխատել: Դա այն է, ինչ իմ մեջ կմնա միշտ: Իսկ միայնությունը...Որոշակի իմաստով ես սիրում եմ մենակ լինել: Երբեմն մտածում եմ, որ դա բնական չէ, սակայն դա ինձ թույլ է տալիս կենտրոնանալ և անել այն, ինչ սիրում եմ»,-պարզաբանել է դերասանուհին:

LADYNEWS.am

Դիտվել է 8071 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Mrs. Supranational 2025 շնորհվեց 40-ամյա գործարար Եկատերինա Նիկիտինային

04.12.2025
Գոայում ավարտվել է ևս մեկ գեղեցկության մրցույթ՝ «Miss. Supranational 2025»-ը, որին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 30 մասնակից։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ կինն առօրյա կյանքում

25.11.2025
Ֆատիմա Բոշը նվաճեց «Միսս Տիեզերք» մրցույթի բաղձալի թագը, բայց անմիջապես հայտնվեց լուրջ սկանդալի մեջ։

Գիտնականները նշել են սիրահարվածների չորս տեսակ. դրանցից ո՞րն եք դուք

30.10.2025
Ավստրալիացի փորձագետները հարցում են անցկացրել սիրահարվածների շրջանում և նրանց բաժանել խմբերի։

Գրպաններով զուգագուլպաներ

08.10.2025
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Coperni-ի ցուցադրությանը Դեմի Լովատոն ապշեցուցրեց ներկաներին՝ սև բոդիով և 467 դոլար արժողությամբ յուրօրինակ զուգագուլպաներով։

Բրազիլական գեղեցկության մրցույթների 16-ամյա աստղը գտնվել է մահացած

26.09.2025
Ողբերգությունը ցնցել է տեղի բնակիչներին։ Երիտասարդ գեղեցկուհուն մահացած գտել են կիսակառույց տանը։ Նախորդ օրը նա ընկերների հետ գնացել էր բար։

Սուրճի գույնի կենսունակություն. ինչպես կրել կարամել, կապուչինո, էսպրեսո և մոկա

10.09.2025
2025 թվականին սուրճի գույները դառնում են աշնանային զգեստապահարանի հիմնական գույները՝ առաջարկելով թարմ հայացքով և բազմակողմանիությամբ անդրադառնալ դասականին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-12-2025 11:59
Մահացած Ալեն Դելոնի կրտսեր որդին՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնը, շվեյցարական դատարան դատական հայց է ներկայացրել իր քրոջ՝ Անուշկայի դեմ ՝ հոր կտակի վերաբերյալ։ «Ես պնդում եմ, որ քույրս զրկվի ժառանգությունից։ Ես չեմ ուզում, որ նա դիպչի ժառանգության որևէ մասին, ոչ մի ցենտի», - RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ալեն-Ֆաբիենը։ Նա համոզված է, որ հայրը կորցրել է ինքնատիրապետումը 2019 թվականին՝ առաջին կաթվածից հետո, և դա հաստատել են մի քանի բժիշկներ։
13-12-2025 11:55
Ուռուցքաբան Սիլվիո Գարատինին նշել է, որ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է քիչ ուտել։ Նա այս անսպասելի երկարակեցության գործոնը բացահայտել է 20minutos-ին տված հարցազրույցում։ «Ինչպես մեր մեծերն էին ասում, սեղանից պետք է հեռանալ թեթևակի քաղցի զգացումով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի ընդունումը 30 տոկոսով կրճատելը կարող է հանգեցնել կյանքի տևողության 20 տոկոսով ավելացման»,- բացատրել է Գարատինին։
13-12-2025 11:51
Ամերիկացի դերասան Փիթեր Գրինը, որը հայտնի է «Դիմակ» և «Քրեական ընթերցվածք» ֆիլմերում իր դերերով, մահացել է 60 տարեկան հասակում Նյու Յորքում, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով նրա մենեջերին։ Վերջինս հայտնում է, որ դերասանի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության կողմից։ Դերասանի մենեջերը նաև թերթին հայտնել է, որ Գրինը պլանավորում է հունվարին սկսել աշխատանքը նոր նախագծի վրա։
13-12-2025 11:48
Նոր համաշխարհային հետազոտությունը ենթադրում է, որ քունը կարող է ավելի օգտակար լինել ընդհանուր առողջության համար, քան վարժությունները, քանի որ մարդկանց մեծ մասը դժվարանում է հասնել հանգստի և ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակներին։ Հետազոտողների կարծիքով, եթե մարդիկ ժամանակի սղություն ունեն, նրանք պետք է առաջնահերթությունը տան քնին, ոչ թե՝ վարժություններին։
13-12-2025 11:34
Մերի Մագդալինա կեղծանվամբ հայտնի մոդելին մահացած են հայտնաբերել Թաիլանդում: Տեղական ԶԼՄ–ների համաձայն՝ 33-ամյա կինը մահացել է Փհուքեթ կղզում գտնվող իններորդ հարկի բարձրահարկ շենքի պատշգամբից ընկնելուց հետո։ Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ Գոնգորան սոց. ցանցերում հրապարակել էր 1998 թ. «Թրումանի շոու» ֆիլմի վերջին տեսարանը՝ մանկության լուսանկարի հետ միասին: Դրվագում Ջիմ Քերիի կերպարը հանդիսատեսին հրաժեշտ է տալիս հետևյալ խոսքերով. «Եթե այլևս երբեք չտեսնենք միմյանց, բարի օր, բարի երեկո և բարի գիշեր»: Նա նաև փոխել էր իր ինստագրամյան էջերից մեկի անունը՝ «ՄերիՄագդալինանՄահացավ»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.12.2025
Դիտվել է 1637 անգամ
09.12.2025
Դիտվել է 416 անգամ
10.12.2025
Դիտվել է 274 անգամ
12.12.2025
Դիտվել է 253 անգամ
11.12.2025
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster