Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հետաքրքիր փաստեր ամուսնալուծության մասին

22.10.2014

ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամուսնալուծությունների թվով առաջին տեղը գրավում է Ռուսաստանը: Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդում` Ուկրաինան:

Ամենահազվադեպն ամուսնալուծվում են Բոսնիայում և Հերցեգովինայում, Մակեդոնիայում և Չեռնոգորիայում, Իտալիայում (0,90 ամուսնալուծություն` 1000 բնակչի հաշվով): Որքան «հավատացյալ» է երկիրը, այդքան ամուսնական զույգերն ավելի հազվադեպ են բաժանվում:

***
Ռուսաստանում ամուսնալուծությունների գագաթնակետը եղել է 2010 թվականին, երբ 185 969 ամուսնության դիմաց արձանագրվեց 153 406 ամուսնալուծություն:

***
2007 թվականին ամուսնալուծությունների 51%-ի դեպքում որպես պատճառ նշվել է ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ ամուսնու հակումը, 41%-ի դեպքում` սեփական ցանկության բացակայությունը:

***
Ամենատարածված պատճառները, որոնք ամուսիններին խանգարում են բաժանվել երեխաներին «կիսելու» բարդությունն է (35%), ունեցվածքի բաժանելու խնդիրը (30%), ամուսիներից մեկի նյութական կախվածությունը մյուսից (22%), ամուսնու կամ կնոջ բաժանման անհամաձայնությունը (18%):

***
Տղամարդկանց 64%-ը գտնում է, որ եթե ամուսինը լքում է կնոջը, ով անընդհատ «սղոցում» նրան, ապա հեռանալու քայլն արդարացված է:

***
2008 թվականին Սաուդյան Արաբիայի 50-ամյա բնակչուհին դատական հայց հարուցեց իր ամուսնու դեմ այն բանից հետո, երբ տղամարդը փորձել էր փարաջայի տակից տեսնել իր դեմքը, երբ կինը քնած էր: Մինչ այդ ամուսինն իր կնոջ դեմքը չէր տեսել 30 տարի շարունակ:

***
Սինգապուրում և Մալազիայում ամուսինը կարող է բաժանվել կնոջից նրան այդ մասին երեք անգամ SMS ուղարկելով, այնուհետև այդ փաստը շարիաթական դատարանում հաստատելով:

***
Ամուսնալուծվել պատրաստվող ամուսինների 7%-ը իր դիմումը հետ է վերցնում այն բանից հետո, երբ դատարանը նրանց մտածելու համար մի քանի ամիս է տալիս:

***
Բրիտանացիներն ավելի հաճախ բաժանվում են հունվարին: Ամուսնալուծության առումով երկրորդ ամիսը դեկտեմբերն է, երրորդը` մարտը:

***
Մադագասկարում ամուսնությունը հիմնավորող փաստարկների թվում մտնում է նաև երկարաժամկետ գործուղումը:

***
Հինդուիզմի կանոնակարգի համաձայն ամուսինը կարող է բաժանվել կնոջից, եթե նա սեռական հարաբերության ժամանակ այնպես է ճչացել, որ լսելի է եղել հարևաններին:

***

ԱՄՆ-ում ամուսնալուծության և ունեցվածքի բաժանման հիմքերից է Ռուբիկի խորանարդով տարված լինելը: Ի դեպ, ամուսնալուծության դեպքում խորանարդը մնում է տուժող կողմի մոտ:

***
Յավա կղզում ամուսնալուծվել ցանկացողը նախևառաջ պետք է հինգ ծառ տնկի:

***
Արաբական Էմիրությունների միավորումներից մեկում ամուսնության համար բավարար է ամուսնու կողմից այդ մասին SMS հաղորդագրություն ուղարկելը, միայն թե` այն տառասխալներ չպետք է պարունակի:

***
Ամուսնալուծության ամենապարզ եղանակն Աֆրիկայի արևմտյան ափին գտնվող ԲիժագՕշ կղզում է: Նախաձեռնողը կարող է լինել միայն կինը, իսկ բաժանման համար նրանից դժվար գորժողություն չի պահանջվում. կղզու բնակչուհին պարզապես տնից պետք է դուրս նետի ամուսնու իրերը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 15542 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Ինչպես դառնալ հաջողակ կին

06.11.2025
Երբևէ նայե՞լ եք ուժեղ, համարձակ կնոջ և մտածել, թե ինչպես է նա հասել այդ ամենին։

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025
Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025
Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Աղքատ մարդկանց 5 սովորություն, որոնցից պետք է ազատվել

14.08.2025
Եթե վերլուծեք սովորությունները, կարող եք պարզել, որ դրանցից մի քանիսը անմիջականորեն ազդում են ձեր ֆինանսական վիճակի վրա։

Կենդանակերպի այս նշանները օգոստոսին սիրո մեջ առաջընթաց կզգան

30.07.2025
2025 թվականի օգոստոսյան աստղագուշակը կենդանակերպի մի քանի նշանների համար խոստանում է ռոմանտիկ նորություններ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-12-2025 11:59
Մահացած Ալեն Դելոնի կրտսեր որդին՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնը, շվեյցարական դատարան դատական հայց է ներկայացրել իր քրոջ՝ Անուշկայի դեմ ՝ հոր կտակի վերաբերյալ։ «Ես պնդում եմ, որ քույրս զրկվի ժառանգությունից։ Ես չեմ ուզում, որ նա դիպչի ժառանգության որևէ մասին, ոչ մի ցենտի», - RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ալեն-Ֆաբիենը։ Նա համոզված է, որ հայրը կորցրել է ինքնատիրապետումը 2019 թվականին՝ առաջին կաթվածից հետո, և դա հաստատել են մի քանի բժիշկներ։
13-12-2025 11:55
Ուռուցքաբան Սիլվիո Գարատինին նշել է, որ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է քիչ ուտել։ Նա այս անսպասելի երկարակեցության գործոնը բացահայտել է 20minutos-ին տված հարցազրույցում։ «Ինչպես մեր մեծերն էին ասում, սեղանից պետք է հեռանալ թեթևակի քաղցի զգացումով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի ընդունումը 30 տոկոսով կրճատելը կարող է հանգեցնել կյանքի տևողության 20 տոկոսով ավելացման»,- բացատրել է Գարատինին։
13-12-2025 11:51
Ամերիկացի դերասան Փիթեր Գրինը, որը հայտնի է «Դիմակ» և «Քրեական ընթերցվածք» ֆիլմերում իր դերերով, մահացել է 60 տարեկան հասակում Նյու Յորքում, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով նրա մենեջերին։ Վերջինս հայտնում է, որ դերասանի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության կողմից։ Դերասանի մենեջերը նաև թերթին հայտնել է, որ Գրինը պլանավորում է հունվարին սկսել աշխատանքը նոր նախագծի վրա։
13-12-2025 11:48
Նոր համաշխարհային հետազոտությունը ենթադրում է, որ քունը կարող է ավելի օգտակար լինել ընդհանուր առողջության համար, քան վարժությունները, քանի որ մարդկանց մեծ մասը դժվարանում է հասնել հանգստի և ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակներին։ Հետազոտողների կարծիքով, եթե մարդիկ ժամանակի սղություն ունեն, նրանք պետք է առաջնահերթությունը տան քնին, ոչ թե՝ վարժություններին։
13-12-2025 11:34
Մերի Մագդալինա կեղծանվամբ հայտնի մոդելին մահացած են հայտնաբերել Թաիլանդում: Տեղական ԶԼՄ–ների համաձայն՝ 33-ամյա կինը մահացել է Փհուքեթ կղզում գտնվող իններորդ հարկի բարձրահարկ շենքի պատշգամբից ընկնելուց հետո։ Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ Գոնգորան սոց. ցանցերում հրապարակել էր 1998 թ. «Թրումանի շոու» ֆիլմի վերջին տեսարանը՝ մանկության լուսանկարի հետ միասին: Դրվագում Ջիմ Քերիի կերպարը հանդիսատեսին հրաժեշտ է տալիս հետևյալ խոսքերով. «Եթե այլևս երբեք չտեսնենք միմյանց, բարի օր, բարի երեկո և բարի գիշեր»: Նա նաև փոխել էր իր ինստագրամյան էջերից մեկի անունը՝ «ՄերիՄագդալինանՄահացավ»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.12.2025
Դիտվել է 1668 անգամ
09.12.2025
Դիտվել է 423 անգամ
12.12.2025
Դիտվել է 326 անգամ
10.12.2025
Դիտվել է 290 անգամ
11.12.2025
Դիտվել է 250 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster