Լինդսեյ Լոհանին խելագար է հետապնդում
20.10.2014
Չէր հասցրել ամերիկյան դերասանուհի Լինդսեյ Լոհանը տեղափոխվել Լոնդոն և առաջին անգամ հանդես գալ այդտեղի բեմում, երբ ի հայտ եկավ աստղի ագրեսիվ երկրպագու, որն իրական հետապնդող է դարձել:
Տղամարդուն, որը գրություններով հեղեղում էր Լինդսեյին և հարձակվել էր անվտանգության աշխատակցի վրա, ներկայումս հետազոտում են հոգեբույժները:
Լինդսեյի «նվիրյալը» 37-ամյա Դենիել Վանդերվալբեկն է, ով նախընտրում է իրեն անվանել «Միայնակ սրտի արքա» և DJ Դեն Քորտես: Յոթ շաբաթ շարունակ նա հետապնդուն էր Լոհանին, մոտենում էր նրան անձամբ և սոցցանցերում «ռմբահարում» հազարավոր հաղորդագրություններով:
Սեպտեմբերի սկզբին «Փլեյհաուս» թատրորն, որտեղ խաղում է Լինդսեյը, եկան ոստիկանությունից, որովհետև Վանդերվալբեկը «տաքացել» էր ու վնասել մոտ 100 ֆունտ սթերլինգ արժողությամբ մետաղյա աղբամանը: Երեք օր անց նա հարձակվեց անվտանգության աշխատակցի վրա:
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել հարձակման, սպառնալիքների և վնասներ պատճառելու համար:
Վանդերվալբեկի գործով լսումները կսկսվեն նոյեմբերին, իսկ դատը կկայանա հունվարին: Առայժմ նրան գրավի դիմաց բաց են թողել, որպեսզի անմիջապես ուղարկեն հոգեկան հետազոտության: Ինչպես ակնարկել է Լոհանին հետապնդողի փաստաբանը` նա չի կարող պատասխան տալ իր արարքների համար, որովհետև գլխի հետ կապված որոշկի խնդիրներ ունի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4844 անգամ
Читать на русском
|