Սելֆիամոլությունը գրավել է ողջ աշխարհը:Կանայք, աղջիկները, աղջնակները, բիզնես-լեդիները, երկրպագուներն ու երգիչները՝ բոլորը համատարած սոցիալական ցանցերի իրենց էջերը լցնում են ամենախայտաբղետ սելֆիներով: Ինչպե՞ս դառնալ սելֆիի թագուհի և սովորել որակյալ լուսանկար անել: Հետևեք ստորև նշված խորհուրդներին:
Ինչպես կատակով ասում են, սոցիալական ցանցերը մի տարածք են, որտեղ մարդիկ տեղադրում են իրենց լուսանկարները` խմբագրումներից ու ֆիլտրումից հետո: Ո՞վ մեզանից չի խմբագրում իր լուսանկարը` մինչև այն սոցցանցում տեղադրելը: Սակայն շատ դեպքերում միայն ֆիլտրերը չեն, որ ամեն ինչ որոշում են, սելֆիում կաևոր են նաև ճիշտ լուսավորվածությունն ու դիմահարդարումը:
Սելֆիի համար ճիշտ լուսավորությունը: Ամենագեղեցիկ սելֆին կստացվի լուսամուտի մոտ, երբ մեղմ ցերեկային լույսը սահուն լուսավորում է մաշկը, հարթեցնում այն` բնական փայլ հաղորդելով: Հիշեք` նման լուսավորության պարագայում ոչ մի դեմք թորշնած տեսքով և տգեղ չի երևա:
Ճիշտ դիմահարդարում` սելֆիի համար: Սելֆիի աշխարհում գեղեցիկ արտաքինի չափանիշն Անջելինա Ջոլին է. հոլիվուդյան հենց այս աստղին են ցանկանում նմանվել միլիոնավոր աղջիկներ: Այն ամենն, ինչ դրա համար հարկավոր է` ընդգծել այտոսկրերի հատվածը, ուռուցիկ շրթունքները և կատարյալ ներկած թարթիչները` դեպի վեր գնացող սլաքներով:
Շրթունքներ` սելֆիի համար: Լուսանկարվելուց առաջ ուռեցնել շրթունքները` զանգվածային թրենդ է, որին մինչ օրս էլ հետևում են բոլոր սելֆիամոլները: Խորհուրդ ենք տալիս հեռու մnալ այդ վավաշոտ տեսք հաղորդող կեցվածքից և շուրթերի համար գտնել սեփական տարբերակը, այն, որի դեպքում դուք կունենաք առավել գրավիչ տեսք:
Վարսահարդարում` սելֆիի համար: Հետաքրքիր փաստ` ուղիղ մազերը միշտ ավելի շատ լայքեր են հավաքում, քան գանգուրները: Սա նկատի ունենալով, եթե ցանկանում եք սոցցանցերում լավ ճանաչում գտնել, ապա շտապեք երկարացնել խոպոպները:
Կատարյալ ունքեր` սելֆիի համար: Կա «ունքերի ձևավորման» երկու եղանակ, որոնք մեծ պահանջարկ են վայելում` Մեգան Ֆոքսի և Կարա Դելևինի ունքերը: Ո՞ր տարբերակն ընտրել: Ունքերի ճիշտ ձևի ընտրությունը կախված է դեմքի ձևից, մազերի գույնից և արտաքին տեսքից. ընտրությունը պետք է կատարի մասնագետը` այդպես ավելի անվտանգ է:
Արևհարված մաշկ: Instagram-ում ամենահայտնի աղջիկներն ունեն մուգ, փայլող մաշկ: Գեղեցիկ արևայրուքը կենդանացնում է դեմքն ու մարմինը, դարձնում ավելի հմայիչ՝ քողարկելով բոլոր թերություններն ու անկատարությունները:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: