|
Թեյլոր Սվիֆթը ճանաչվել է «Տարվա կին». Billboard
13.10.2014
Billboard հեղինակավոր երաժշտական ամսագիրը 24-ամյա Թեյլոր Սվիֆթին շնորրհել է «Տարվա կին» տիրղոսը:
Երգչուհին դարձավ միակ աստղը, ով իր ստեղծագործական կյանքի ընթացքում երկրորդ անգամ արժանանում է այդ կոչմանը: Առաջին անգամ այդ պարգևը նրան շնորհվել էր 2011 թվականին:
Այս տիտղոսին արժանանում են այն աստղերը, ովքեր վերջին տասներկու ամսվա ընթացքում «իրենց հաջողություններով, առաջնորդությամբ և նորարարությամբ նպաստել են երաժշտական ինդուստրիայի զարգազմանը»:
Billboard հրատարակչական տան ներկայացուցիչ Ջենիս Մինի խոսքերով` Սվիֆթն իր սերնդի առավել ազդեցիկ կատարողներից մեկն է: «Իր ստեղժագործական կյանքի ընթացքում նա 60 անգամ ընդգրկվել է Billboard-ի «Թեժ հարյուրակի» մեջ: Սա չի հաջողվել և ոչ մի երգչուհու սկսած 2006 թվականից, երբ Թեյլորն առաջին անգամ հադես եկավ: Մենք անչափ ուրախ ենք նրան երկրորդ անգամ «Տարվա կին» տիտղոսով պատվելու համար»,-ընդգծել է Մինը:
Հիշեցնենք, որ Սվիֆթն արժանացել է Grammy-ի վեց արձանիկների, իսկ նրա երաժշտությունը թվային տարբերակով վաճառվում է ավելի լավ, քան որևէ այլ կատարողինը: Նրա Speak Now (2010) և Red (2012) ալբոմները գերազանցել են վաճառքի բոլոր հնարավոր ռեկորդները. դրանք թողարկունից հետո առաջին իսկ շաբաթվա ընթացքում սպառվել են մեկ միլիոն օրինակով: Թեյլորի վերջին աշխատանքը` Shake It Off, նույպես հայտնվել է Billboard-ի թեժ հարյուրակում:
Billboard Women in Music Awards 2014 իններորդ ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 12-ին` Նյու Յորքում:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 7366 անգամ
Читать на русском
|