|
Գվինեթ Փելթրոուն մտադիր է հանդիպել Ջենեֆեր Լոուրենսի հետ
10.10.2014
Գվինեթ Փելթրոուի շրջապատից անանուն աղբյուրները հաղորդում են, որ դերասանուհին մտադիր է անձնական հանդիպում կազմակերպել Ջենեֆեր Լոուրենսի հետ:
Աղբյուրի խոսքերով` Գվինեթը հույս ունի ավելի մոտիկից ծանոթանալ Քրիս Մարտինի նոր զուգընկերուհու հետ, ինչպես նաև գտնում է, որ իրենք ունենք ընդհանուր քննարկման հարցեր:
Աղբյուրներն ընդգծում են, որ Փելթրոուն բավականին հանդուրժողաբար է տրամադրված Լոուրենսի նկատմամբ, և հանդիպման ընթացքում ցանկանում է հավաստիանալ, արդյոք Ջենեֆերը պատրաստ է Գվինեթի և Քրիսի երեխաների հետ ծանոթությանը (վերջերս Քրիս Մարտինը Գվինեթին հայտնել է, որ պատրաստվում է երեխաներին ծանոթացնել իր նոր ընտրյալի հետ, սակայն դերասանուհին դրան բացասական է վերաբերվել): Նախկինում աղբյուրները հայտնում էին, որ Գվինեթը դրական մոտեցում ունի Քրիս Մարտինի ընտրությանը, ենթադրելով, որ նա կարող էր շատ ավելի վատ տարբերակ ընտրել:
Հատկանշական է, որ Ջենեֆեր Լոուրենսը, ըստ երևույթին, չի կիսում Գվինեթ Փելթրոուի ոգևորությունը: Վերջերս տված հարցազրույներից մեկում Լոուրենսը քննադատել է Գվինեթի սնվելու համակարգը (Փելթրոուն չի օգտագործում սոսնձանյութ), համարելով նման սննդակարգը «ժամանակակից սննդային հիվանդություն»:
Աղբյուր` LADYNEWS.am

Գվինեթ Փելթրոու

Ջենեֆեր Լոուրենս Դիտվել է 7434 անգամ
Читать на русском
|