ԱՄՆ հավաքականը` կանանց բասկեդբոլի աշխարհի չեմպիոն
07.10.2014
ԱՄՆ բասկեդբոլի կանանց հավաքականը ճանաչվել է Թուրքիայում կայացած կայացած աշխարհի առաջնության հաղթող: Եզրափակիչ խաղում, որն անցել է Ստամբուլում, ամերիկուհիները հաղթել են Իսպանիայի ընտրանուն՝ 77:64 հաշվով:
Ամերիկայի հավաքականի համար այս տիտղոսը դաձավ իններորդը: Նախկինում ամերիկուհիներն աշխարհի առաջնություններում հաղթող էին ճանաչվել 1953, 1957, 1979, 1986, 1990, 1998, 2002 և 2010 թվականներին: ԱՄՆ ընտրանին տարբեր տարիների նվաճել է նաև աշխարհի առաջնությանների արծաթե(1983) և բորնզե(1994, 2006) մեդալներ:
Մինչ այդ որոշվել էին բրոնզե մեդալակիրները: Դրանք նվաճեցին Ավստրալիայի բասկեդբոլիստուհիները, որոնք երորդ տեղի համար պայքարում հաղթանակ տարան Թուրքիայի հավաքականի նկատմամբ՝ 74:44:
Առաջնության արդյունքերով ձևավորվել է աշխարհի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են Ալբա Թերեսը, Սանչո Լիթլը (երկուսն էլ՝ Իսպանիա) , Փենի Թեյլորը(Ավստրալիա), Մայա Մուրը և Բրիթնի Գրիները (երկուսն էլ՝ ԱՄՆ):
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7840 անգամ
Читать на русском
|