Մերիլին Մոնրոյի գեղեցկության գաղտնիքները
06.10.2014
Մերիլին Մոնրոն շատերի համար այսօր էլ մնում է գեղեցկության և գրավչության խորհրդանիշ: Մենք որոշեցինք փոքրիկ էքսկուրս կատարել դեպի անցյալը և պարզել, թե ինչպես էր իր գեղեցկությունը պահպանում այդ հանրաճանաչ դերասանուհին:
1. Մերիլինը դեմքը լվանում էր օրական 15անգամ:
2. Նա տանը եղած ժամանակ վազելին կամ զեյթունի ձեթ էր քսում դեմքին, գտնելով, որ այդպիսով պաշպանում է գեղեցկությունն ու թարմությունը:
3. Հենց Մոնրոն տուն էր գալիս, անմիջապես դեմքի վրայից հեռացնում էր ողջ շպարը:
4. Մերիլինը չէր ցանկանում շիկահեր լինել և մազերի գունափոխման գնաց միայն այն ժամանակ, երբ նրա գործակալն ու լուսանկարիչը համոզեցին դրա անհրաժեշտությունը:
5. Մերիլինը միշտ կրել է արհեստական թարթիչներ և սևով ընդգծում էր վերին կոպերը:
6. Սովորաբար նա օգտագործում էր սպիտակ ստվեր, որպեսզի հայացքին պայծառություն հաղորդի: Նա դրանք համադրում էր դարչնագույն, մոխրագույն և երկնագույն ստվերների հետ:
7. Մոնրոն սիրում էր մազերը սանրել դեպի ձախ:
8. Նա խառնում էր մեծ քանակի ամենատարբեր գույերի շրթներկեր` շուրթերին ուռուցիկություն հաղորդելու համար:
9. Ամեն օր Մերիլինն ատամները լվանում էր սոդայով, որպեսզի դրանք սպիտակ լինեն:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 12252 անգամ
Читать на русском
|