|
Լեդի Գագան այսուհետ երեք ձեռք կունենա
06.10.2014
Իր յուրահատկությամբ միշտ աչքի ընկնող ամերիկացի երգչուհի Լեդի Գագան այսունետ երրորդ ձեռքը կունենեա, որը նա ավելացրել իր մեջքին: Այդ մասին հանրությունն իմացավ Գագայի` Instagram-ում տեղադրած լուսանկարից:
Երգչուհին ի ցույց է դրել ոչ միայն պատրաստի տատուն, այլ նաև դրա պատրաստման ընթացքը:

Բայցի այդ, Լեդի Գագան որոշել է երկրպագուներին ուրախացնել նաև իր բարեմասնություններով և լուսանկարներից մեկում բավականին բաց կեցվածք է ընդունել` պառկած վիճակում:

Ըստ երևույթին 28-ամյա Գագան որոշել է իր երկրպագուներին երջանկացնել, քանի որ հրեշի ձեռքը, որը զարդարել է նրա մեջքը, աստղի երախտագիտության յուրահատուկ արտահայտությունն է, քանի որ նրանց երգչուհին անվանում է «հրեշներ»:

Ինչպես հայտնի է, այս Լեդին իր մարմնի վրա արդեն բավականին շատ դաջվածքներ ունի: Նրա ձախ դաստակին պատկերված է խաղաղության խորհրդանիշը, իսկ մեջքին տարբեր պատկերների հետ կան նոտաներ, վարդեր, երիցուկներ:

Նշենք նաև, որ համացանցում տարածվել է լուր, որ վերջերս Գագան գաղտի ամուսնացել է իր վաղեմի ընկերոջ` Թեյլոր Քինի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9836 անգամ
Читать на русском
|