Բեյոնսեն իր լուսանկարները սկսել է տարածել առանց ֆոտոշոփի
04.10.2014
33-ամյա Բեյոնսեն վերջին աղմուկից հետո դասեր է քաղել իր սխալներից: Երգչուհուն մեղադրել են ֆոտոշոփի օգտագործման մեջ՝ իր նոր լուսանկարները Instagram-ում տեղադրելիս: Օրերս «Թագուհի Բին» իր գեղեցկությունը ցուցադրել է առանց լրացուցիչ միջամտության:
Բեյոնսեն իր երկրպագուներին ցույց է տվել, որ բոլորովին էլ չի ամաչում իր հարուստ կոնքերից և հետույքից, քանի որ վերջերս երկրպագուները երգչուհուն մեղադրել են ֆոտոշոփի չափից դուրս չարաշահման մեջ: Իբր` որոշ լուսանկարներում Բեյոնսեն երևում է ոչ այնքան հրապուրիչ, որքան կյանքում է:
Սակայն Instagram-ում տեղադրած իր վերջին լուսանկարներով երգչուհին որոշել է վերջ դնել բոլոր խասակցություններին. նա կեցվածք է ընդունել ճերմակ բիկինիով, որը հատուկ ընդգծում է նրա կլոր կոնքերը:
Ի դեպ, բիկինին, ակնհայտորեն, երգչուհու ամենասիրած հագուստներից է: Վերջերս, Պերտոֆինոյում հանգստանալիս, Բեյոնսեն և Ջեյ Զին որոշել էին թեթև ճաշել և մի փոքր զբոսնել: R`n`B գեղեցկուհին հագել էր վառ բիկինի և կիսաթափանցիկ թիկնոց, որը նա կապել էր գոտկատեղին: Այդ տեսքով Բեյոնսեն անգամ որոշել էր մտնել տեղի եկեղեցի:
Աղբյուր` LADYNEWS.am








Դիտվել է 8400 անգամ
Читать на русском
|