Փարիզի նորաձևության շաբաթ. Givenchy-ի ցուցադրությունը
30.09.2014
Փարիզի նորաձևության շրջանակներում ցուցադրվել են Ռիկարդո Տիշիի աշխատանքները, ավելի ճիշտ` Givenchy-ի համար նրա ստեղծած հավաքածուն:
Այս անգամ ևս դիզայները ծափերի տարափ ստացավ բազմաթիվ փորձագետներից ու իր ստեղծագործության հավատարիմ երկրպագուներից: Հավաքածուում տեղ են գտել վարպետի բոլոր յուրահատուկ հնարանքները` սկսած բարդ դարսերից մենչև բազմաշերտ դաջվածքներին ու դրամատիզմի պարտադիր տարրերը, որոնք հատուկ են նրա յուրաքանչյուր կերպարին:
Զգեստները, որոնցով ձևարարը մանեկենուհիներին դուրս էր բերել բեմահարթակ` համարձակ էին և սեքսուալ, սակայն ոչ զուրկ քնքշությունից: Չի կարելի չնշել, որ առօրյա և փողոցային նորաձևության մի քանի տարվա փորձարկումներից հետո, Տիշին որոշել է վերադառնալ ակունքներին:
Զգեստապահարանի հիմնական բաղադրիչները թեթև կտորներից շրջազգեստներն են, ազատ ձևվածքի վերնաշապիկները, գրկող կոմբինիզոնները, տաբատները և տոպերը, որոնք գործնականում սև կամ սպիտակ են: Սև հավաքածուին բնորոշ տարրը կաշին է, որն առկա է կերպարներից շատերի մոտ:
Տիշիի նոր` գարուն-ամառ 2015, հավաքածուի ցուցադրությանը չկարողացավ ներկա չլինել նրա վաղեմի ընկերուհին և հիմնական հաճախորդը`Քիմ Քարդաշյանը, որը հանդիսությանը եկել էր ամուսնու` Քանյե Ուեսթի և փոքրիկ Նորթի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5888 անգամ
Читать на русском
|