Բեյոնսեն «խմբագրել» է իր բույրը
30.03.2012
Երգչուհի Բեյոնսեն շուտով կներկայացնի իր Pulse բուրմունքի նոր տարբերակը, որ ստացել է Beyonce Pulse Summer Edition անունը:
Բեյոնսեն նշել է, որ բույրն ավելի թեթև է դարձել ու գարնանային արևոտ օր է հիշեցնում: Օծանելիքին երգչուհին ավելացրել է ծաղիկների ու մրգերի բույրերի լրացուցիչ շտրիխներ: Օծանելիքը արտաքինից ևս փոխվել է:
Կապույտը լրացվել է վարդագույնով:
Հիշեցնենք, որ շուտով Բեյոնսեն իր բրենդն է ստեղծելու' House of Dereon: Դիտվել է 1802 անգամ
|