Վիտալի Սեդյուկը պատմել է Քիմ Քարդաշյանի վրա հարձակման մասին
29.09.2014
Վիտալի Սերդյուկը, ով օրերս հարձակվել էր Քիմ Քարդաշայնի վրա, մակնաբանել է իր արարքը:
Պարզվում է, որ իր զոհին նա ընտրել է ոչ պատահական և եկել է փարիզյան նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացած Balmain ապրանքանիշի ցուցադրությանը:
Ես ենթադրում էի, որ Քիմը մասնակցելու է Balmain-ի ցուցադրությանը, չէ՞ որ նա մտերիմ է ապրանքանիշի դիզայների հետ: Կարելի ասել, որ ես շոուի էի եկել հատուկ նրա համար: Գիտեի, որ Քարդաշյանը լինելու է այդ միջոցառման ամենակարևոր աստղերից մեկը:
Այդուհանդերձ, աստղին լուրջ վնաս հասցնել աղմկահարույց արարքներով հայտնի ուկրաինացի լրագրողը չէր պատրաստվում.
Եթե Քիմի փոխարեն հայտնվեր Քանյե Ուեսթը, ապա ես կանեի նույնը, ինչ նախկինում արդեն արել էի Բրեդլի Քուփերի և Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ: Սակայն Քարդաշյանի կնատմամբ ես բավականին զգույշ էի, չէ՞ որ նա կին է, դրա համար միայն գրկեցի նրա ոտքերը:
Բացի այդ` Սեդյուկը նշել է, որ այն շենքի հրապարակում, որտեղ անցկացվում էր նորաձևության ցուցադրությունը, ոչ մի ոստիկան չի գտնվել, չնայած նրան, որ այնտեղ մեծ թվով հանդիսատես ու լրագրողներ են եղել:
Հիշեցնենք, որ միջադեպից ընդամենը երկու ժամ անց լրագրողը մամուլի ներկայացուցիչներին ասել էր, որ այդ չարաճճությունն ինչ-որ առումով բողոք էր այն բանի դեմ, որ իրեն արգելել են այցելել ԱՄՆ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4338 անգամ
Читать на русском
|