Դափնու տերևը պահպանում է երիտասարդությունը
26.09.2014
Դափնու տերևը, առանց որի անհնար է պատկերացնել շատ համեղ ուտեստներ, սկզբնական շրջանում խոհարարության մեջ ընդհանրապես չի օգտագործվել:
Դարեր շատունակ դափնու ճյուղերից պատրաստված պսակներով զարդարում էին հույն օլիմպիական հաղթողներին: Միայն հարյուրամյակներ անց աշխարհն իմացավ դափնու տերևի օգտակար հատկությունների մասին:
Խոհարարության մեջ օգտագործվելուց շատ ավելի ուշ դափնու տերևները սկսեցին կիրառել նաև կոսմետոլոգիայում: Դրանց թուրմն օգտագործվում է ամենատարբեր դիմակների պատրաստման, մազերին փայլ հաղորդելու, մարմնի ամրացման, ինչպես նաև մաշկի երիտասարդացման համար:
Մաշկը նուրբ դարձնելու, երիտասարդ պահելու համար ձեզ կօգնի այս հեղուկը:
Վերցրեք 200 գրամ դափնու տերևներ և 100 գրամ ջրի մեջ 3 րոպե եռացրեք: Թողեք թրմվի 1 ժամ:
Այժմ ստացված հեղուկով շփեք դեմքի և պարանոցի մաշկը:
Մի քանի օր կրկնելուց հետո ձեր մաշկը կդառնա ավելի նուրբ և առաձգական:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 23988 անգամ
Читать на русском
|