Կյանքում հաճախ պատուհում է այնպես, երբ ցանկանում ես ի հեճուկս քեզ վիրավորած մարդու ինչ-որ բան անել: Ի՞նչ է տեղի ունենում, երբ որևէ քայլ ես կատարում ի հեճուկս ինչ-որ մեկի:
Մանր վիրավորանքները մի կողմ թողնենք, միանգամից անցնենք լուրջերին: Օրինակ, այսպիսի տարբերակ. աղջիկն ամուսնանում է ի հեճուկս այն տղամարդու, ով մերժել է նրա զգացմունքները (կամ հակառակը` տղան ի հեճուկս իրեն դավաճանած աղջկա ամուսնանում է այլ աղջկա հետ):
Արդյունքում դրանից ոչ մի լավ բան չի ստացվի. ավելի հավանական է, որ այդպիսի ընտանիքն արագ «կքանդվի» և դա կլինի իրադարձությունների ամենահաջող ընթացքը: Իսկ եթե «ի հեճուկս» ստեղծված ամուսնական զույգը միասին ապրում է երկար ժամանակ, ապա այդպիսի համատեղ կյանքը թողնում է անիմաստ ապրած տարիների զգացողություն: Նաև երեխաները, ովքեր ծնվել են նման ամուսնությունից, իրենց վրա կրելու են ծնողների սխալի ծանրությունը: Այսինքն` մարդն իր կյանքից բացի փչացնում է նաև իր ամուսնու և երեխաների կյանքը:
Հաճախ պատահում է նաև, որ ամուսիններից մեկը, իմանալով մյուսի դավաճանության մասին, վիրավորանքի և ցասումի պոռթկման ժամանակ վճռում է վրեժ լուծել և ինքն էլ է դավաճանում: Ցավոք սրտի (որքան էլ դա ցինիկ է հնչում), իրական զգացմունքների հիման վրա կատարված դավաճանությունն այդքան չի փչացնում կյանքը (ճակատագիրը), որքան «ի հեճուկս» դավաճանությունը:
Սկզբունքորեն ի հեճուկս կատարած ցանկացած քայլ անպայման այն գործած մարդու «դեմ» է դուրս գալիս: Իհարկե, այդ մարդը սկզբնական փուլում բավարվածության զգացողություն է ունենում նրանից, որ պատժել է «վիրավորողին»: Սակայն արդյունքում ստացվում է, որ այդ արարքի բացասական հետևանքներով ինքն իրեն ավելի շատ է պատժել, քան «վիրավորողին»:
Ինչպիսի՞ հետևություններ կարելի է անել այս օրինաչափությունից: Գլխավորը` ոչինչ չանել ցասման պահին: Անհրաժեշտ է ձեր մեջ ուժ գտնեք և հանգստացնեք մտքերը: Եվ երբ ձեզ հաջողվի հանդարտեցնել զգացմունքները, պետք է սթափ գնահատեք ձեր ցանկությունները: Եթե արձանագրել եք, որ «վրեժի ծարավ» եք, որ կառուցում եք «վիրավորողին» պատժելու ծրագրեր, ապա հիշեք այս օրենքը. գործելով ի հեճուկս` վրեժխնդրությունից դրդված, դուք ձեզ ավելի շատ եք վնասում, քան ձեզ վիրավորողին:
Ուշադիր հետևեք ձեր ներքին ձայնին, մտքերին և ցանկություններին: Արեք այն, վարվեք այնպես, ինչպես ցանկանում եք: Սակայն հիշեք, որ դա պետք է լինի ձեր անկեղծ (մաքուր) ցանկությունը, և ոչ թե այն ցանկությունը, որը պայմանավորված է վիրավածությամբ:
12-10-2026 10:09 Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45 Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13 Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55 ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59 Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։