Ամերիկացի դերասանուհի Քեյթ Հադսոնը հայտարարել է, որ ուրվականներ է տեսնում:
Այդպիսի շնորհք, «Հարսնացուների պատերազմ» ֆիլմի աստղի խեսքերով, ունի նաև իր մայրը` Գուլդի Հոունը: Այս մասին Քեյթը պատմել է բրիտանական թոք-շոուներից մեկի շամանակ:
«Մենք մայրիկի հետ միասին տեսնում ենք մահացած մարդկանց: Դա այդքան էլ տեսիլք չէ, ոգու զգացողություն...Հինգերորդ էներգիա: Ես հավատում եմ այդ էներգիային: Հավատում եմ, որ մեր միտքը կարող է արտահայտվել տեսանելի առարկաների մեջ»,-ասել է Հադսոնը:
Դերասանուհին երդվում է, որ մի անգամ տեսել է «առանց դեմքի կնոջ ուրվական», և դա շատ սահմռկեցուցիչ էր: Հետաքրքիր է, որո՞նք էին այն առաջին բառերը, որ արտաբերել է Հադսոնը` տեսնելով այն աշխարհից եկած հյուրին: Չէ՞ որ աստղը խոստովանել է, որ հաճախ է հայհոյում: «Երբ ես արտաբերում եմ հայհոյանք, ապա 5 ֆունտ սթերլինգ եմ գցում դրամատուփի մեջ»,-տեղեկացրել է նա:
Հիշեցնենք, որ Քեյթը երկու որդի ունի` 3-անյա Բինհեմը` Muse խմբի անդամ Մեթ Բելամից և 10-ամյա Ռայդերը` նախկին ամուսնությունից:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: