Լոնդոնյան նորաձևության շաբաթ. Topshop Unique-ի ցուցադրությունը
15.09.2014
Լուոնդոնյան նորաձևության շաբաթվա հյուրերը երեկ ներկա գտնվեցին հերթական կարևոր միջոցառմանը` Topshop Unique-ի գարնանային հավաքածուի ցուցադրությանը:
Շոուի գլխավոր աստղը Կարա Դևիլն էր. հիշեցնենք, որ հենց նա է վերջին շրջանում փայլատակում ապրանքանիշի գովազդային արշավներում:
Ինչի՞ վրա է շեշտադրումներ անում Topshop-ը` մեզ նախապատրաստելով գալիք գարնանային սեզոնին: Նախևառաջ` ապրանքանիշն իր հարգանքն է արտահայտում հայրենի երկրի նկատմամբ. բրիտանական դրոշի գույները` սպիտակը, կապույտը և կարմիրը տարբեր համամասնություններով օգտագործվել են դիզայներների գործերում: Այդ ներկապնակը հարստացնում են սևը, բաց դարչնագույնը, նուրբ կիտրոնագույնը և մի փոքր էլ` կանաչը:
Մարզական ոճը դուրս է եկել առաջին գիծ: Շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները թինիսի մարզահագուստի ոգով են, նույնը` բաճկոններն ու տոպերը:
Եվ վերջապես` սեզոնի երրորդ միտումը ռետրո ոճի ակնհայտ ազդեցությունն է` սկսած 30-ականների կիսաթաձանցիկ կոկտեյլային շրջազգեստներից մինչև վերարկու-թիկնոցները` 60-ականներից:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4588 անգամ
Читать на русском
|