Նորաձևության շաբաթ` Նյու Յորքում. Hugo Boss-ի ցուցադրությունը
12.09.2014
Նյույորքյան նորաձևության շաբաթվա շրջանակներում դիզայներ Ջեյսոն Բայը ներկայացրել է Hugo Boss-ի գարուն-ամառ 2015 հավաքածուն:
Անհավանական հաջողված ցուցադրությունը տեղի է ունեցել World Trade Center-ի ամենավերևում. դեպի Մանհեթեն բացվող տեսարանից բացի հյուրերը հիանում էին նաև շոուի մասը կազմող թվային թփերով:
Սկսենք նրանից, որ համեստ շրջազգեստները զարդարված են հստակ երկրաչափական գծերով, որոնք շեղանկյուններ են կազմում: Հավաքածուի մեխը` խիստ վերնաշապիկն է, որը 2015-ին դառնալու է տարվա հագուստը: Ձևարարը դրա համար ընտրել է մոխրագույն կիսաշրջազգեստ, որը ներդաշնակում է վերնաշապիկի օձիքի հետ: Խիստ ստամիտ է:
Ինչ վերաբերում է կոշիկներին` Բայն առաջարկում է կաթնադարչնագույն երանգների գլադիատորական սանդալներ:
Բացի այդ` Ջեյսոն Բայը հյուրերին զրմացրել է մի քանի կիսաերեկոյան շրջազգեստներով` շիֆոնե վրադիրներով և V-աձև կտրվածքով:
Ընդհանուր առմամբ դիզայները կենտրոնացել է ճարտարապետական կտրվածքների վրա, որոնք հակադրվում են հրաշալի մշակված կտորներին: Լրագրողների գնահարմամբ` Բայը որսացել է ամերիկյան ոճի էությունը:
Նյու Յորքի նորաձևության շաբաթը երեկ ավարտեց աշխատանքները:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4698 անգամ
Читать на русском
|