Մատնահարդարման նոր միտումները. աշուն-ձմեռ 2014
09.09.2014
Աշուն-ձմեռ-2014 նորաձ մատնահարդարումը ենթադրում է եղունգների բնական ձևեր և չափեր` վառ նախշազարդումով:
Բնականի տակ հասկացվում է եղունգների կարճ կամ միջին երկարությունը, որը չի գերազանցում 5մմ` մատի բարձիկի ծայրից հաշված, իսկ ձևը` կիսաշջան կամ նշաձև: Թույլատրվում է նաև քառակուսի ձևը` կարճ եղունգների դեպքում: Միանշանակ հակաթրենդային են համարվում ծայրերը խիստ նեղացրած եղունգները:

Ընթացիկ սեզոնի լաքերի գույնը համահունչ է հագուսի նորաձև միտումներին: Դա կարմիրն է, ոսկեգույնը, կապույտը, մոխրագույնն ու սևը: Սրանց հիման վրա ստեղծվում են նախշեր կամ գունավոր պատկերներ: Հատկապես տարածված է կիսալուսնաձև նախշը:

Եթե ցանկություն ունեք անել դիզայներական մանիկյուր, ապա գերադասելի է նախապատվությունը տալ երկրաչափական պատկերներին, ինչպես նաև` վանդակներին:

Աշուն-ձմեռ 2014-2015-ը չի շրջանցում նաև դասական մատնահարդարումը` պաստելային գույների մանիկյուրները: Սակայն կարևոր է հիշել, որ նուրբ-վարդագույն, բաց շականակագույն և կաթնագույն լաքերը հաճախ կիսաթափանցիկ են լինում: Այնպես որ, եթե եղունգների մակերեսին անհարթություններ, սպիտակ շերտեր ունեք, ապա մեծ է վտանգը, որ դրանք կերևան լաքի շերտի տակից:

Ժամանակակից մատնահարդարումը ներառում է նաև թեք-հոսող փևեերը` անցումը մուգից դեպի բաց երանգները:
Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 22225 անգամ
Читать на русском
|